Էդվարդ Մորիկյան

հայ պտղաբույծ-ընտրասերումնաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մորիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդվարդ Սարգսի Մորիկյան (օգոստոսի 22, 1927(1927-08-22), Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2002(2002-07-24), Երևան, Հայաստան), պտղաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994

Էդվարդ Մորիկյան
Ծնվել էօգոստոսի 22, 1927(1927-08-22)
Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 24, 2002(2002-07-24) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
ՄասնագիտությունՊտղաբուծություն
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965-2002 թվականներին աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում. 1992-2002 թվականներին՝ պտաբուծության բաժնի վարիչ։ Հայտնաբերել ու նկարագրել է դեղձենու, ծիրանենու, սալորենու 500-ից ավելի սորտեր ու տեսակներ, ընտրասերման միջոցով ստեղծել է ծիրանենու Նաիրի, Վասպուրական, Արարատի, Արագածի, Վարդենի, Օշականի, Հայկական ուշահաս(Սեպտեմբերի), դեղձենու Մաշտոց, Զվարթնոց, Ամբերդ, Այգեզարդ, Գեղարդ, Անի, Աղթամար, Արտաշատի, Աշտարակի, Օշականի, Բյուրականի, Շիրակի սորտերը։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ(1998)։

Հեղինակ է «Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում», «Հայաստանի ծիրանենիները»[1], «Հայկական դեղձենու շրջանացված և տարածված սորտերը» և այլ գրքերի ու բազմաթիվ գիտական հոդվածների։ Մորիկյանի կողմից ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, խաղողի տարբեր նոր սորտեր[2]։

Երկեր խմբագրել

  • Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում, Երևան, 1982։
  • Հայկական դեղձենու շրջանացված և տարածված սորտերը, Երևան, 1983։
  • Հայաստանի ծիրանները, Երևան, 1988։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էդվարդ Մորիկյան
  1. Հայաստանի ծիրանները, Այգեգործության սկզբնավորումը և զարգացումը Հայաստանում(չաշխատող հղում)
  2. Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ), 27 հուլ. 2002 : էջ 7 (Էդվարդ Մորիկյան։ Մահախոսական)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Մորիկյան» հոդվածին։