Էդվարդ Մանուկյան (երաժիշտ)

հայ կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Մանուկյան (այլ կիրառումներ)

Էդվարդ Մանուկյան (հուլիսի 27, 1981(1981-07-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դասական երաժշտության ժամանակակից կոմպոզիտոր է։ Մանուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում հայ ժողովրդական երաժշտության հիմնակառույց տարրերի առատ կիրառմամբ։

Էդվարդ Մանուկյան
Ծնվել էհուլիսի 27, 1981(1981-07-27)[1] (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԼոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան

Գլխավոր ստեղծագործություններ խմբագրել

Նվագախմբային գործեր խմբագրել

  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար - 2004 թվական
  • «Հայաստանյան պատկերներ», սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար - 2005 թվական
  • «Բարև Հայաստան», սիմֆոնիկ ներբող նվագախմբի համար - 2005 թվական
  • «Սկերցո», փողային նվագախմբի համար - 2006 թվական
  • Առաջին սիմֆոնիա - 2006 թվական (Նվիրված Հայաստանի անկախության 15- ամյակին)
  • «Մտքի հաղտանակը», սիմֆոնիկ նվագախմբի համար - 2008 թվական

Կամերային ստեղծագործություններ խմբագրել

  • «Երգ ու պար», ջութակի և դաշնամուրի համար - 2005 թվական
  • Սյուիտ (N1 & N2) պղնձային գործիքների կվարտետի համար - 2005 թվական
  • Կոնցերտ կամերային նվագախմբի համար - 2006 թվական
  • Տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար - 2007 թվական
  • «Դաբլ Հիլիքս», կլառնետի և ջութակի համար - 2008 թվական (Նվիրված Ջեյմս Ուոթսոնին, իր 80- ամյակի արթիվ)
  • «Երգ Բյուրականի մասին», կլառնետի և ջութակի համար - 2008 թվական (Նվիրված Վիկտր Համբարձումյանին, իր 100- ամյակի արթիվ)

Վոկալ գործեր խմբագրել

  • Հինգ երգ դաշնամուրի նվագակցությամբ - 2006 թվական
  • Տասը երգ հայ բանաստեղծների ստեղծագործություններով, դաշնամուրի նվագակցությամբ - 2006-2008 թվական
  • «Երեք երգ սիրո մասին» - 2008 թվական
  • * 1. «Չեն սիրում քո աչքերն էլ ինձ»
  • * 2. «Կանցնեն տարիներ»
  • * 3. «Ես ոչ մի աղի բլիթ չեմ կերել»

Դաշնամուրային մենանվագներ խմբագրել

  • «Պար», դաշնամուրային դուետի համար - 2004 թվական
  • «Էլեգիա», դաշնամուրի համար - 2006 թվական (Ռազմիկ Հայրապետյանի հիշատակին)
  • Ստեղծագործություններ երիտասարդ դաշնակահարի համար (10 պիես) - 2006-2008 թվական

Ծանոթագրություններ խմբագրել