Էդուարդ Ութուճյան

հայ ճարտարապետ

էդուարդ Մկրտչի Ութուճյան (նոյեմբերի 12, 1905(1905-11-12)[1][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] - հուլիսի 28, 1975(1975-07-28)[1][2][3], Évecquemont, Ֆրանսիա[3]), ֆրանսահայ քաղաքաշինարար, ճարտարապետ։

Էդուարդ Ութուճյան
ֆր.՝ Édouard Utudjian
Ի ծնեէդուարդ Մկրտչի Ութուճյան
Ծնվել է1905 նոյեմբերի 12
ԾննդավայրԿ․ Պոլիս
Մահացել էհուլիսի 28, 1975(1975-07-28) (տարիքը 69)
Վախճանի վայրՇարտր
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունքաղաքաշինարար
ճարտարապետ
ԿրթությունՓարիզի համալսարան (1934) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Քաղաքացիական ինժեների կրթությունը ստացել է ամերիկյան Ռոբերտ քոլեջում։ 1934 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի քաղաքաշինական ճարտարապետության ինստիտուտը, 1934-1936 թվականներին ուսանել է հուշարձանների վերականգնման դասընթացներում։

Ութուճյանի նախաձեռնությամբ 1933 թվականին Փարիզում կազմակերպվել է Ստորգետնյա քաղաքաշինության ընկերություն, որը 1937 թվականին վերածվել է միջազգայինի, ընդգրկելով շուրջ 90 երկիր։ Ընկերության 1937, 1948 և 1959 թթ․ համագումարներում Ութուճյանն ընտրվել է քարտուղար։ 1936 թվականին հիմնել է «Լը մոնդ սուտերեն» («Le monde souterrain») մասնագիտական հանդեսը, որի պատասխանատու տնօրենն ու խմբագիրն է եղել մինչև կյանքի վերջը։

Ութուճյանի նախագծերով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում կառուցվել են շուրջ 250 կառույցներ։ Ութուճյանի հեղինակակից է Փարիզի, Բորդոյի, Վերսալի, Ռուանի կոյուղու ջրերի մաքրման կայանների, Բաղդադ և Բասրա քաղաքների հատակագծման նախագծերի։ Դասավանդել է Փարիզի տարբեր բարձրագույն դպրոցներում, զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, «Հայաստանի IV— XVII դդ․ հուշարձանները» (1967, ֆրանսերեն) գրքի։

Նրա մասնակցությամբ ու նախագծերով վերականգնվել են որոշ հուշարձաններ, այդ թվում՝ Երուսաղեմի մայրավանքի Սբ․ Հակոբ եկեղեցին։ Ութուճյանը Փարիզի ստորգետնյա տնտեսության նախագծի համար համաշխարհային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) արժանացել է «Մեծ պարգև» (Grand prix) մրցանակի։ Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով։ 1957, 1958, 1959, 1961, 1964 թթ․ եղել է Հայաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AGORHA (ֆր.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 մահվան վկայական — P. 16.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 200