էդուարդ Մեյեր (գերմ.՝ Eduard Meyer, հունվարի 25, 1855(1855-01-25)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - օգոստոսի 31, 1930(1930-08-31)[4][1][2][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5]), գերմանացի պատմաբան։ Հին պատմության պրոֆեսոր Լայպցիգում (1884 թվականից), Բրեսլաուում (Վրոցլավ, 1885 թվականից), Հալլեում (1889 թվականից), Բեռլինում (1902-1923 թվականներին)։

Էդուարդ Մեյեր
Eduard Meyer
Ծնվել էհունվարի 25, 1855(1855-01-25)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական միություն[4][5]
Մահացել էօգոստոսի 31, 1930(1930-08-31)[4][1][2][…] (75 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5]
ԳերեզմանParkfriedhof Lichterfelde
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդասական անտիկ պատմաբան, եգիպտագետ, համալսարանի դասախոս, ասորագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Հարվարդի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան, Վրոցլավի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտՀին աշխարհի պատմություն, Եգիպտագիտություն, ասորագիտություն, պատմություն և արևելագիտություն
ԱնդամակցությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Graeca Halensis?
Ալմա մատերԲոննի համալսարան, Լայպցիգի համալսարան և Gelehrtenschule des Johanneums?
Տիրապետում է լեզուներինլատիներեն, հին հունարեն, սանսկրիտ, պարսկերեն, թուրքերեն, եբրայերեն, արաբերեն, սիրիերեն, եգիպտերեն, անգլերեն և գերմաներեն[1][6]
Գիտական ղեկավարGeorg Ebers?[7] և Christoph Krehl?[7]
Եղել է գիտական ղեկավարUlrich Kahrstedt? և Օտտո Նեյրատ
Հայտնի աշակերտներFritz Schachermeyr?, Էմիլ Ֆորրեր, Gottfried von Lücken?, Ulrich Kahrstedt?, Harold Mattingly?, Helene Homeyer? և Hans Möbius?
Պարգևներ
ԿուսակցությունԳերմանական ազգային ժողովրդական կուսակցություն և German Fatherland Party?
 Eduard Meyer Վիքիպահեստում

Տարբեր սկզբնաղբյուրների (հնագիտական, վիմագրական, գրական և այլն) հիման վրա ուսումնասիրել է Հին Արևելքի (նաև Հայաստանի), Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմության հարցերը։ Հիմնական աշխատության՝ «Հին ժամանակների պատմության» (հ․ 1-5, 1884-1902) մեջ շարադրել է համաշխարհային պատմությունը՝ Արևելքի հին քաղաքակրթությունների առաջացումից մինչև մ․թ․ա․ 355 թվականը (Սիկիլիայում հույների տիրապետության անկումը)։ Թեև զգալի ուշադրություն է դարձրել տնտեսական և սոցիալական պատմությանը, Մեյերն իր շարադրանքի հիմքում դրել է քաղաքական իրադարձություններն ու պետականության պատմությունը՝ գտնելով, որ պետության ձևն է որոշում ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդների գաղթերն ու տեղաշարժերը համարել է պատմական զարգացման կարևոր գործոն (օրինակ, Եգիպտոսի նվաճումը հյուքսոսներից, մ․թ․ա․ 12-րդ դարի հնդեվրոպական ցեղերի գաղթերը և այլն)։ Մեյերն իր հին պատմությունը շարադրել է ցիկլիզմի և մոդեռնիզմի տեսությունների դիրքերից։ Հունաստանի պատմության հոմերոսյան ժամանակաշրջանը (մ․թ․ա․ XI-IX դդ․) բնորոշել է իբրև հուն, միջնադար, դասական ու հելլենիստական ժամանակաշրջանը (մ․թ․ա․ V-I դդ․)՝ կապիտալիզմ, իսկ Հռոմի պատմությամբ ավարտվել է հին աշխարհի կապիտալիստական զարգացումը։ Ժխտել է պատմական զարգացման առաջընթաց շարժումը՝ կապիտալիզմը համարելով հասարակության զարգացման բարձրագույն աստիճանը, որի անկումը իբր կհանգեցնի մշակույթի անկման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мейер Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մեյեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 454