Էդուարդ Արտյոմի Մարգարով (հունիսի 20, 1942(1942-06-20)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ԽՍՀՄ, հայ ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ։ Ավարտել տեղի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆթյանիկ» ակումբներում, 1971 թվականին տեղափոխվել է Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից։

Էդուարդ Մարգարով
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1942(1942-06-20)[1][2] (81 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 164 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող

ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[3]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 303.
  3. «Առանց ֆուտբոլի պարզապես չի կարող ապրել». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.(չաշխատող հղում)
  4. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303