Էդուարդ Գրիկուրով
հայ դիրիժոր
Էդուարդ Պետրովիչ Գրիկուրով (մարտի 29 (ապրիլի 11), 1907[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 13, 1982[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային դիրիժոր։ ՌԽՖՍՀ ժողովրդրական արտիստ (1957)։
Էդուարդ Գրիկուրով | |
---|---|
Ծնվել է | մարտի 29 (ապրիլի 11), 1907[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1982[2] (75 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Վ. Վ. Անդրեևի անվան ռուսական նվագախումբ, Միխայլովսկի թատրոն[1] և Մարիինսկի թատրոն |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1933)[1] |
Պարգևներ |
1927 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, 1933 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինները։ 1937 թվականից Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի դիրիժորն էր, 1944-1956 թվականներին՝ գլխավոր դիրիժորը, 1956-1960 թվականներին՝ Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Գրիկուրովը բեմադրել է Բիզեի («Կարմեն»), Վերդիի («Ֆալստաֆ», «Պարահանդես-դիմակահանդես»), Չայկովսկու («Վոյեվոդա»), Մեյտուսի («Երիտասարդ գվարդիա»), Պրոկոֆեի («Խաղաղություն և պատերազմ») և այլ կոմպոզիտորների օպերաները։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |