Էդուարդ Գասպարյան

հայ դերասան

Էդուարդ Մխիթարի Գասպարյան (օգոստոսի 5, 1950, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2010)[1]։

Էդուարդ Մխիթարի Գասպարյան
Ծնվել էօգոստոսի 5, 1950
(72 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը։ 1971-1974 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի[2] դերասանական բաժնում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1977 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է[3]։

Դերերը թատրոնում խմբագրել

  • Ռոնալդո՝ «Համլետ»
  • Պետրոս՝ «Ռոմեո և Ջուլիետ»
  • Տիտինյո՝ «Հուլիոս Կեսար»
  • Ռաֆ՝ «Իմ սիրտը լեռներում է»
  • Դատավոր՝ «Կոտորածն մանկանց»
  • Փաստաբան՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Տնօրեն՝ «Չեզոք գոտի»
  • Գեներալ՝ «Արքան մեռնում է»
  • Վռամշապուհ՝ «Կանաչ ստվերներ»
  • Լուկա՝ «Ակամա բժիշկ»
  • Լապչենկո՝ «Իրկուտսկյան պատմություն»
  • Եղբայր՝ «Արտույտը»
  • Վարդան՝ «Վերջին ուսուցիչը»
  • Բասկո՝ «Գնդապետ թռչուն»
  • Քաղաքապետ՝ «Ու պահը լռեց»

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2005 Իմ մեծ հայկական հարսանիքը ռեստորանի տնօրեն
2001 Ընտրություն Ազատ
1994 Լաբիրինթոս առաջին թիկնապահ
1993 Քույրիկը Լոս Անջելեսից
1988 Ոսկե բրեգետի գաղտնիքը դրվագ
1987 Մեզանից երեքը
  • Գործողություն
1984 Հեծյալը, որին սպասում էին
1982 Պատահար հուլիսին
1980 Լիրիկական երթ

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Կյանքի գինը»
  • «Լքյալները» - պատգամավոր Կարպիս Շաքարյան,
  • «Հրեշների գայլը» - «օրենքով գող» Լավրենտ Խաչատրյան
  • «Կոռուպցիա»
  • «Կոռուպցիա 2։ Հատուցում»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Էդուարդ Գասպարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Էդուարդ Գասպարյանի կենսագրությունը ԵԴԹ կայքում