Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել
Էդուարդ Ալեքսանդր Մաք Դոուել, (Mac Dowell, դեկտեմբերի 18, 1860[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 23, 1908[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Ազգությամբ՝ շոտլանդացի։
Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Edward Alexander MacDowell |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1860[1][2][3][…] Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 23, 1908[1][2][3][…] (47 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | MacDowell Cemetery[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, piano teacher և երաժշտության դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Հոխի կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Marian MacDowell? |
Ստորագրություն | |
Edward MacDowell Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1876-1878 թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ա. Մարմոնտելի (դաշնամուր) և Մ. Սավառայի (կոմպոզիցիա), Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Կ. Հեյմանի (դաշնամուր) և Յո. Ռաֆֆի (կոմպոզիցիա) մոտ։ Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է գերմանական ռոմանտիզմի գրական և երաժշտական ավանդույթների ազդեցությամբ։ 1888 թվականից ապրել է Բոստոնում, տվել հեղինակային համերգներ։ 1896-1904 թթ. եղել է Կոլումբիայի համալսարանի երաժշտության ամբիոնի (ԱՄՆ-ում առաջին) ղեկավարն ու պրոֆեսորը։ Մաք Դաուելը ամերիկյան պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առաջին ամերիկացի կոմպոզիտորն է, որ օգտագործել է հնդկացիների երաժշտական բանահյուսությունը («Հնդկական սյուիտ» և այլն)։ Գրել է ծրագրային երաժշտություն («Ողբերգական», «Հերոսական», «Նորվեգական» սոնատներ), դաշնամուրային 2 կոնցերտ, մոտ 40 երգ և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118890549 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.findagrave.com/memorial/657
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 364)։ |