Էդմեն Շահբազյան (անգլ.՝ Edmen Shahbazyan, նոյեմբերի 20, 1997(1997-11-20), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ միջին քաշային կարգում։ Այս պահին նա զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը UFC-ի միջին քաշայինների վարկանիշների ցանկում[1]։

Էդմեն Շահբազյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1997(1997-11-20) (26 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀերբերտ Հուվեր ավագ դպրոց
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
 Edmen Shahbazyan Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Էդմեն Շահբազյանը ծնունդով Գլենդելից է, որտեղի բնակչության մեծ մասը հայեր են։ Էդմենի ծնողները Երևանից են։ Ավագ եղբայր Լեոն նույնպես պրոֆեսիոնալ մարտիկ է, հանդես է գալիս «The Ultimate Fighter»-ում[2]։ Էդմենն սկսել է զբաղվել մարտարվեստներով 9 տարեկանից և 12 տարեկանից սկսած՝ պարապում է իր սեփական մարզասրահում՝ «Glendale Fighting Club»-ում։ Դեռևս դեռահաս տարիքում նա հանդես է եկել որպես Ռոնդա Ռոուզիի մարզումների ընկեր[3]։

Գործունեություն ընդհանուր մենամարտերում խմբագրել

Վաղ գործունեություն խմբագրել

Էդմեն Շահբազյանի դեբյուտը ընդհանուր մենամարտերում տեղի է ունեցել CXF 6-ում՝ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ նա 19 տարեկան էր։ Առաջին մենամարտում հանդիպել է Սելա Ուիլյամսի հետ և առաջին ռաունդում հաղթել տեխնիկական նակաուտով։ Էդմենը շարունակել է զարգացնել ընդհանուր մենամարտերի իր հմտությունները Կալիֆոռնիայում։ Նրա ռեկորդը կազմում է 6 հաղթանակ և ոչ մի պարտություն, բոլոր մենամարտերում նա հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով[4]։

Շահբազյանին հրավիրել են նկարահանվել Դանա Ուայթի «Գիշերային մրցակից» շոուի երկրորդ եթերաշրջանի 5-րդ դրվագում։ Այնտեղ նա հանդիպել է Անտոնիո Ջոնսոնի հետ, և հաղթել նրան ընդամենը 40 վայրկյանում տեխնիկական նոկաուտով։ Այդ ելույթի արդյունքում նրան առաջարկել են պայմանագիր կնքել UFC-ի հետ[5]։

Էդմենի մենեջմենթով զբաղվում է Ռոնդա Ռոուզիի մենեջերը, որը կոչվում է «Ronda Rousey's One Fight Management»[6]։

Գործունեություն UFC-ում խմբագրել

Էդմեն Շահբազյանի դեբյուտը UFC-ում տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ «The Ultimate Fighter 28»-ի եզրափակչում՝ Դարեն Ստյուարտի դեմ։ Նա հաղթել է մենամարտը մրցավարների առանձին որոշմամբ[7]։

Շահբազյանի հաջորդ մենամարտը տեղի է ունեցել UFC 235-ի ժամանակ՝ Չարլզ Բերդի դեմ[3]։ Նա հաղթել է մենամարտում առաջին ռաունդում գրանցած նոկաուտով[8]։

Էդմենի հաջորդ մրցակիցը Ջեկ Մարշմանն էր 2019 թվականի հուլիսի 6-ին՝ UFC 239-ի ժամանակ[9]։ Էդմեն Շահբազյանը հաղթել է առաջին ռաունդում հետևից խեղդումի միջոցով[10]։

Ակնկալվում էր, որ Շահբազյանը 2019 թվականի նոյեմբերի 2-ին UFC 244-ում հանդիպելու է Կշիշտոֆ Յոտկոյի հետ[11]։ Սակայն Յոտկոն վնասվածքի պատճառով դուրս է մնացել, և նրա դեմ հանդես է եկել Բրեդ Տավարեսը[12]։ Էդմենը կրկին հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով՝ ոտքով մրցակցի գլխին հարվածի շնորհիվ[13]։

2020 թվականի օգոստոսի 1-ին՝ UFC Fight Night 173-ի երեկոյի գլխավոր մարտի ժամանակ (Բրունսոնն ընդդեմ Շահբազյանի), երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Դերեկ Բրանսոնին՝ այդ կերպ ընդհատելով իր 11 անընդմեջ հաղթանակից կազմված շարքը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rankings | UFC». www.ufc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. Bitter, Shawn (2019 թ․ ապրիլի 10). «EXCLUSIVE: Leon Shahbazyan vs. Brok Weaver Set for Contender Series on June 18». Cageside Press (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 Martin, Brian (2019 թ․ մարտի 1). «UFC 235: Edmen Shahbazyan continues living his dream» (անգլերեն). The Orange Country Register. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  4. Gordon, Grant (2018 թ․ ապրիլի 22). «First-round wins by Glendale's Shahbazyan, Grigoryan highlight 'Burbank Beatdown'». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  5. Gordon, Grant (2018 թ․ հուլիսի 17). «Shahbazyan shines in 40-second win for UFC contract». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  6. Kyte, E. Spencer (2019 թ․ փետրվարի 25). «ON THE RISE: UFC 235» (անգլերեն). UFC. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  7. Erickson, Matt (2018 թ․ դեկտեմբերի 2). «UFC 235: Edmen Shahbazyan says takedowns were the name of the game at TUF 28 Finale». MMAJunkie. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  8. Hiergesell, Dan (2019 թ․ մարտի 2). «Knockout! Watch Rousey prospect Edmen Shahbazyan spark Charles Byrd in 38 seconds at UFC 235». MMA mania. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  9. Mogan, Tony (2019 թ․ ապրիլի 10). «Jack Marshman to fight Edmen Shahbazyan on Jones vs Santos undercard at UFC 239». London Evening Standard. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  10. Fortune, Ryan (2019 թ․ հուլիսի 6). «UFC 239 Results: Edmen Shahbayzan Makes Quick Work of Jack Marshman». Cageside Press (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  11. Farah Hannoun (2019 թ․ օգոստոսի 23). «Unbeaten Edmen Shahbazyan draws Krzysztof Jotko at UFC 244 in New York». mmajunkie.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Mike Bohn (2019 թ․ հոկտեմբերի 2). «Brad Tavares moved to UFC 244 for matchup with unbeaten Edmen Shahbazyan». mmajunkie.com.
  13. Doherty, Dan (2019 թ․ նոյեմբերի 2). «UFC 244 Results: Edmen Shahbazyan Knocks Out Brad Tavares With First Round Head Kick». Cageside Press (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «Эдмен Шахбазян прокомментировал досрочное поражение Дереку Брансону». UFCBet (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմեն Շահբազյան» հոդվածին։