Էդիլսոն
Էդիլսոն դա Սիլվա Ֆերեյրա (պորտ.՝ Edílson da Silva Ferreira, սեպտեմբերի 17, 1970[1][2], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող[3]։ Համարվում է Աշխարհի 2002 թվականի չեմպիոն՝ Բրազիլիայի հավաքականում։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1970[1][2] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալվադոր, Բրազիլիա | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Էդիլսոնը ծնվել է Բրազիլիայի Սալվադոր քաղաքում, իսկ նրա ֆուտբոային երիտասարդությունը անց է կացել հայրենի քաղաքի մի քանի սիրողական ակումբներում։ 1990 թվականին նա մենեջեր Ժայմի Բրագիից հրավեր է ստացել միանալու «Ինդուստրիալ» թիմին, որը խաղացել է Կամպեոնտանո Կապիշաբաում (Էսպիրիտու Սանտու նահանգի ֆուտբոլային լիգայում)։ Հենց այնտեղ էլ դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Մի տարի անց նա տեղափոխվել է «Տանբի», որը խաղում է Պաուլիստա A2-ում, իսկ նրա խաղերը գրավել են Սան Պաուլո նահանգի խոշոր ակումբների ուշադրությունը։ 1992 թվականին Էդիլսոնը տեղափոխվում է «Գուարանի», ապա 1993 թվականին՝ «Պալմեյրաս»[3], որտեղ տեղափոխվելով, նա գերազանցել է բրազիլական Սերիա Ա-ի տրանսֆերային ռեկորդը, սակայն արդեն երկու շաբաթ անց այն գերազանցել է մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդմունդոն[4]։
Նվաճումներ խմբագրել
Որպես խաղացող խմբագրել
Ակումբային խմբագրել
- Աշխարհի չեմպիոն․ 2002
- Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությսն հաղթող․ 2000
- Բրազիլիայի չեմպիոն․ 1992-93, 1993-94, 1997-1998, 1998-99
- Պաուլիստայի չեմպիոն․ 1992-93, 1993-94, 1998-1999
- Կարիոկայի լիգայի չեմպիոն․ 2000-01
- Բաիյանոյի լիգայի չեմպիոն․ 2003-04
- Ռիո-ՍԱն Պաուլո մրցաշարի հաղթող․ 1993
- Բարզիլիայի գավաթի առաջնության հաղթող․ 2001
- Սուլ Մինասի գավաթակակիր․ 2002
- ԱԷՄ-ի գավաթակակիր․ 2005
Անհատական խմբագրել
- Բրազիլական «Ոսկե գնդակի» («Bola de Ouro») դափնեկիր․ 1998
- Աշխարհի ակումբների մեջ չեմպիոնատի լավագույն ֆուտբոլիստ․ 2000
- Կարիոկայի չեմպիոնատի լավագույն ռմբակու․ 2001
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://int.soccerway.com/players/%2D/104335/
- ↑ 2,0 2,1 https://data.j-league.or.jp/SFIX04/?player_id=2328
- ↑ 3,0 3,1 «EdílsonEdílson da Silva Ferreira». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Edilson, eterno irreverente: 'O apelido Capetinha não combina comigo'». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Կենսագրոթյուն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine