Էդիզ Գյուրել (թուրքերեն՝ Ediz Gürel. 2008[1]), թուրք պատանի շախմատիստ, ով 2022 թվականին՝ 14 տարեկան հասակում ստացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի (IM) կոչում։

Էդիզ Գյուրել
Ծննդյան ամսաթիվ2008[1]
ԿոչումՎարպետության թեկնածու[2], ՖԻԴԵ-ի վարպետ[1], միջազգային վարպետ և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2578
ՖԻԴԵ համար44507356
 Ediz Gurel Վիքիպահեստում

Շախմատային կարիերա խմբագրել

Գյուրելը 2014 թվականի հունվար ամսվա դրությամբ ամենաերիտասարդ միջազգային վարպետն էր աշխարհում։ Ընդ որում՝ Եվրոպայի 2023 թվականի շախմատի անհատական առաջնությունում 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ երկրորդ անգամ լրացրեց գրոսմայստերական նորման[4]։

Մինչ այդ նա Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնության մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր[5]:

Gurel vs Ivić, 2023 Chess World Cup
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Gürel white, Velimir Ivić black. After 21, white to play.

Գյուրելն իրավունք էր ստացել մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկությանը, որտեղ հենց առաջին տուրում մեծ սենսացիա առաջացրեց՝ հաղթանակ տանելով խորվաթ ճանաչված գրոսմայստեր Վելիմիր Իվիչի նկատմամբ[6]։

Գյուրելը Պրահայի 2024 թվականի շախմատային փառատոնի Չելենջերների մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ ոչ միայն ճանաչվեց այդ մրցաշարի հաղթող, այլ նաև կատարեց գրոսմայստերի կոչման համար պահանջվող երրորդ նորման։ Եվ քանի որ դեռևս 2023 թվականի հունիսին նա արդեն գերազանցել էր 2500 վարկանիշը, այս հաղթանակը նրան ապահովեց գրոսմայստերի կոչումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2021 — 2021.
  2. FIDE FIDE Standard Ratings as of 31 October 2019 — 2019.
  3. FIDE https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=73 — 2023.
  4. «IM Ediz Gürel, who received the GM norm, is on his way to becoming a Grandmaster!». Türkiye News Portal (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «European Youth Champions 2022 crowned in Antalya, Turkey». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
  6. https://new.chess24.com/en/wall/news/fide-world-cup-1-1-stunning-start-by-14-year-old-gurel

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիզ Գյուրել» հոդվածին։