Էդդի Կանտոր

ամերիկացի դերասան պարող, երգիչ և երգերի հեղինակ

Էդդի Կանտոր (անգլ.՝ Eddie Cantor, հունվարի 31, 1892(1892-01-31)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[2][3][4], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պարող, երգիչ և երգերի հեղինակ։

Էդդի Կանտոր
ռուս.՝ Eddie Cantor
Ծնվել էհունվարի 31, 1892(1892-01-31)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[2][3][4] (72 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, սցենարիստ, երգերի հեղինակ, ինքնակենսագիր, պարող, թատրոնի դերասան, կինոդերասան, արհմիութենական գործիչ, պրոդյուսեր և լիբրետիստ
Պարգևներ և մրցանակներ
eddiecantor.com

Ծնվել է Ռուսական կայսրությունից գաղթած հրեաների ընտանիքում։

Հայտնի է եղել Բրոդվեյում, ռադիոյում, ինչպես նաև հեռուստատեսության կայացման վաղ փուլերում։ Միացյալ Նահանգներում ստացել է «Կենդանի առաքյալ» մականունը, քանի որ նրա սուպեր-ռեյտինգային ռադիոշոունները, որոնք զվարճալի պատմություններ են ներկայացնում իր կնոջ՝ Իդայի և նրանց հինգ դուստրերի մասին և ունկնդիրների հսկայական լսարան էին հավաքում։ Նրա մեծ լայն բաց աչքերը «Բանջոյի Աչքեր» մականունն են ստացել համանուն լարային երաժշտական գործիքի պատճառով։ Նրանք նաև դարձել են նրա յուրահատուկ ապրանքային նշանը և հաճախ ծաղրանկար են պատկերված եղել նրա պատկերով նկարազարդումների վրա։

1933-1935 թվականներին եղել է ԱՄՆ Գիլդիայի կինոդերասանների նախագահը։

Կանտորի ելույթները շարունակվել են մինչև 1953 թվականը։ Մահացել է Բևեռլի Հիլզի իր տանը՝ ինֆարկտից։ Մահվանից մեկ տարի անց արժանացել է «Օսկար» պատվավոր մրցանակի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդդի Կանտոր» հոդվածին։