Էբիգեյլ Ջոնսոն (անգլ.՝ Abigail Pierrepont «Abby» Johnson, դեկտեմբերի 19, 1961(1961-12-19), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի գործարար, դոլարային միլիարդատեր, Ամերիկյան Fidelity Investments ընկերության և նրա դուստր ընկերության նախագահ, Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ կանանցից մեկը[3][4]։

Էբիգեյլ Ջոնսոն
անգլ.՝ Abigail Johnson
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1961(1961-12-19) (62 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջներ և Buckingham Browne & Nichols School?
Մասնագիտությունգործադիր տնօրեն, գործարար և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրFidelity Investments, Booz Allen Hamilton, Fidelity Investments և Fidelity Investments
ԱմուսինChristopher J. McKown?[1]
Ծնողներհայր՝ Edward Johnson, III?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
ԱնդամությունCommittee on Capital Markets Regulation?, Securities Industry and Financial Markets Association?, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Breakthrough Energy Coalition?[2]
 Abigail Johnson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին Ջոնսոնն ավարտել է Hobart and William Smith Colleges-ը՝ ստանալով արվեստի պատմության բակալավրի աստիճան[5]։ Սակայն երկու տարի անց ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց, որի ավարտից հետո Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով միացել է Fidelity-ին, որը 1946 թվականին հիմնադրել է նրա պապը՝ Էդվարդ Ջոնսոնը և որն այդ պահին ղեկավարում էր նրա հայրը[4]։ Սկզբում Էբիգեյլը աշխատել է ընկերությունում որպես վերլուծաբան և ներդրումային մենեջեր[6]։ 1997 թվականին Էբբին ստացել է բարձրացում և այդ ժամանակվանից տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել գլխավոր և դուստր ընկերություններում, իսկ 2012 թվականի օգոստոսին դարձել է Fidelity Investments-ի նախագահ[7]։ 2014 թվականի հոկտեմբերին նա զբաղեցրել է իր հոր՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղը, իսկ 2016 թվականին դարձել է դուստր ընկերության նախագահ և լիակատար վերահսկողություն է ստացել Fidelity-ի նկատմամբ՝ 45 000 աշխատակիցներով ամբողջ աշխարհում[4][8]։

2013 թվականի մարտի տվյալներով Ջոնսոնների ընտանիքին պատկանում էր ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Ընդ որում, Էբիգեյլին պատկանում էր բաժնետոմսերի 24,5%-ը, մինչդեռ նրա եղբորը և քրոջը պատկանում է ընդամենը 5 %[4]։ «Ֆորբսի» տվյալներով՝ Էբիգեյլ Ջոնսոնի կարողությունը կազմում է մոտ 16,5 մլրդ դոլար[4]։

Նա հանդիսանում է կապիտալի շուկաների կարգավորման կոմիտեի և արժեթղթերի ինդուստրիայի ասոցիացիայի անդամ, ինչպես նաև նա առաջին և միակ կինն է, ով աշխատում է Financial Services Forum-ում[7]։

2016 թվականին «Ֆորբսը» նրան 16-րդ տեղում է դասել աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում։ 2015 թվականին նա զբաղեցրել է 19-րդ տեղն այդ ցուցակում, իսկ 2014-ին՝ 34-րդ տեղը[3]։

1988 թվականին ամուսնացել է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nytimes.com/1988/02/14/style/abigail-johnson-to-wed-c-j-mckown.html
  2. https://www.breakthroughenergy.org/investing-in-innovation/bev-board-and-investors
  3. 3,0 3,1 «World's Most Powerful Women». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Abigail Johnson». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  5. «William Smith Centennial :: William Smith Leaders : Abigail P. Johnson '84». www.hws.edu. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  6. Grind, Kirsten (2014 թ․ հոկտեմբերի 13). «Abigail Johnson Named CEO of Fidelity Investments». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  7. 7,0 7,1 «Abigail Johnson, after years of training, gets to put her stamp on Fidelity - The Boston Globe». BostonGlobe.com. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  8. «'Ned' Johnson stepping down as Fidelity chairman - The Boston Globe». BostonGlobe.com. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբիգեյլ Ջոնսոն» հոդվածին։