Պատրիկ Էբերտ
Պատրիկ Էբերտ (գերմաներեն՝ Patrick Ebert, մարտի 17, 1987[1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա[2]), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, խաղում է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Պատրիկ Էբերտ | ||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1987, մարտի 17 | ||
Ծննդավայր | Պոտսդամ, ԳԴՀ | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սպարտակ (Մոսկվա) | ||
Համար | 20 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2004-2012
2004-2006 2012-2014 2014-մինչ հիմա |
Հերտա II (վարձավճար) Սպարտակ (Մոսկվա) |
116 (8) 42 (7) 36 (9) 2 (0) | |
Ազգային հավաքական | |||
2007-2009 | Գերմանիա (մինչև 21 տ.) | 13(1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրել«Հերտա»
խմբագրելԷբերտն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Հերտա» ակումբում։ 1998-2004 թթ. նա հանդես է եկել այդ ակումբի տարբեր տարիքային խմբերում։ Իսկ 2004 թ. արդեն ստորագրեց պայմանագիր, ըստ որի նա սկսելու էր հանդես գալ այդ ակումբի հիմնական կազմում։ Առաջին անգամ հիմնական կազմում խաղաց 2006/07 մրցաշրջանի ժամանակ, երբ թիմը մրցում էր «Մոսկվա» ակումբի հետ։ 2006 թ. օգոստոսին իր մեկնարկային հանդիպումն անցկացրել Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր «Վոլֆսբուրգ» ակումբի հետ։
«Վալյադոլիդ»
խմբագրել2012 թ. Էբերտը տեղափոխվեց Իսպանիա, ստորագրեց պայմանագիր «Վալյադոլիդ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում Լա Լիգայի շրջանակներում իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց օգոստոսի 20-ին, երբ թիմը մրցում էր «Սարագոսա» ակումբի հետ[4]։ Հոկտեմբերի 30-ին նա կարողացավ խփել իր առաջին գնդակը Վալյադոլիդի կազմում, երբ թիմի մրցակիցն էր Ռեալ Սոսյեդադը[5]։ Առաջին իսկ մրցաշրջանում Պատրիկը դարձավ ակումբի հիմնական խաղացողներից մեկը. մասնակցեց 23 հանդիպման, 6 անգամ կարողացավ գրավել մրցակից թիմերի դարպասը։
«Սպարտակ»
խմբագրել2014 թ. փետրվարի 7-ին Էբերտն օգտվելով պայմանագրում եղած կետերից մեկից նախ խզեց պայմանագիրը Վալյադոլիդի հետ, ապա ստորագրեց նոր պայմանագիր «Սպարտակ» ակումբի հետ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ակումբը վճարել է մոտ 1.4 միլիոն եվրո[6]։ Էբերտը ռուսական ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2014 թ. մարտի 8-ին, երբ իր թիմը մրցում էր Թերեկի հետ (0։ 1)։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրելԷբերտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականների կազմերում (մինչև 17, 18, 20, 21 տարեկաններ)։ 2009 թ. Մինչև 21 տարեկանների Ազգային հավաքականի կազմում կարողացել է հաղթել Եվրոպայի առաջնությունում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Эберт заключил контракт со Спартаком»». spartak.com. 7.2.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 7.2.2014-ին.
- ↑ «Сарагоса VS. Вальядолид 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012—08—20.
- ↑ «Вальядолид VS. Реал Сосьедад 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012—10—30.
- ↑ "Спартак" заплатил "Вальядолиду" за Эберта € 1,4 млн
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը int.soccerway.com կայքում
- Էբերտը www.fussballdaten.de կայքում (գերմ.)
- Էբերտը www.transfermarkt.de կայքում Արխիվացված 2010-03-01 Wayback Machine (գերմ.)
- Էբերտը espnfc.com կայքում Արխիվացված 2009-12-13 Wayback Machine (անգլ.)
- Էբերտը www.skysports.com կայքում Արխիվացված 2012-02-24 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Էբերտ» հոդվածին։ |