ԷՅՋԻԲԻՅՈՒ Նյուզ
«ԷՑՋԻԲԻՅՈւ Նյուզ» (“AGBU News Magazine”, «ՀԲԸՄ լուրեր»), ամսագիր։ Լույս է տեսնում 1991-ից, ՍեդըլԲրուքում, ապա՝ Նյու Յորքում՝ անգլերեն։ Խմբագիր՝ Լուիզ Մանուկյան-Սիմոն։ Լուսաբանում է ՀԲԸՄ-ի և նրա կողմից հովանավորվող մշակութային, մարզական, բարեգործական միությունների և կրթական հաստատությունների գործունեությունը։ Տպագրում է նյութեր հայ գաղթավայրերի մասին, տեղեկություններ Հայաստանից ու Արցախից։