ԷԼԴԻԿ, Հունաստանի զինված ուժեր Կիպրոսում (հունարեն՝ ΕΛΔΥΚ, Ελληνική Δύναμη Κύπρου), Կիպրոսում մշտապես գտնվող Հունաստանի զինված ուժեր, որոնք իրենցից ներկայացնում են Նիկոսիա քաղաքի ծայրամասում գտնվող զորամասեր։ ԷԼԴԻԿ-ը հիմնադրվել է 1960 թվականի օգոստոսի 16-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության անկախ պետության կազմավորման մասին Ցյուրիխ-Լոնդոն համաձայնագրերի (1959) ստորագրման հետ միասին։

ԷԼԴԻԿ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հունաստանի թագավորություն Հունաստանի թագավորություն (1959 - 1973)
Հունաստան Հունաստանի Հանրապետություն (1973 - մինչ օրս)
ԵնթարկոումՀունաստանի Ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում է
Թվակազմ~ 1.000
.
ՏեղաբաշխումԿիպրոսի Հանրապետություն Կիպրոսի Հանրապետություն
ԿարգախոսΤο όμαιμόν τε και ομόγλωσσον και ομόθρησκον και ομότροπον
(հայերեն՝ Մեկ արյան և մեկ լեզվի և մեկ հավատքի և ընդհանուր ավանդույթների)
Հանդերձանք

տոնական համազգեստի համար

ամենօրյա համազգեստի համար
Ստեղծվեց1959
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգնդապետ Պրոկոպիուս Մավրագանիս
Հայտնի հրամանատարներԴիոնիսիոս Արբուզիս

Ենթարկվում է Հունաստանի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին։ Ներկա հրամանատարը հետևակի գնդապետ Պրոկոպիուս Մավրագանիսն է[1]։

Իր գոյության հենց առաջին օրվանից մինչ այսօր ԷԼԴԻԿ-ը համարվում է հունական բանակի առավել մարտունակ զորամասերից մեկը։ ԷԼԴԻԿ-ում ծառայող զինվորներին ոչ պաշտոնապես անվանում են «էլդիկարիաներ»։ Հարկ է նշել, որ ԷԼԴԻԿ-ը համարվում է անվտանգության և կայունության տեղական գործոնը, և առանձնահատուկ հարգանքի է արժանանում բոլոր հույն կիպրացիների կողմից։

ԷԼԴԻԿ-ի պատմություն

խմբագրել

ԷԼԴԻԿ-ի ուժերը համալրվել են 1959 թվականի նոյեմբերի 20-ին Ագիոս Ստեփանոս արվարձանում (Արևելյան Ատտիկե, Հունաստան) «Կիպրոսի Հանրապետության հիմնադրման պայմանագրի» ստորագրումից հետո։ 1960 թվականի օգոստոսի 16-ին ԷԼԴԻԿ-ի զորքերը տանկա-դեսանտային «Ալյակմոն» նավից ափ են իջեցվել Ամոխոստոս (Ֆամագուստա) նավահանգստում[2]։ ԷԼԴԻԿ-ը բաղկացած էր հրամանատարությունից, շտաբից, 1-ին և 2-րդ հետևակային գումարտակներից, աջակցության վաշտից և ղեկավարությունից։ Անձնակազմի ընդհանուր թիվը կազմում էր 950 սպա և շարքային։ ԷԼԴԻԿ-ը տեղակայված էր Նիկոսիայից արևմուտք Երոլակոս գյուղում, և գտնվում էր Եռակողմ շտաբ-կայանի ենթակայության տակ։

1974 թվականի հուլիսի 15-ի իրադարձություններ

խմբագրել

1974 թվականի հուլիսի 15-ին ԷԼԴԻԿ-ը Կիպրոսի Ազգային գվարդիայի ուժերի հետ միասին մասնակցում էր արքեպիսկոպոս Մակարիոս III-ի պաշտոնից հեռացմանը[3]։ Արդյունքում կարճ, բայց ինտենսիվ մարտերից հետո Կիպրոսում հաջողվել է փոխել գործող կառավարությունը։ Մասնավորապես, ԷԼԴԻԿ-ի ուժերը ակտիվ մասնակցություն են ունեցել Նիկոսիայի շրջանում մարտական գործողություններին` նախագահական պալատի վրա հարձակմանը, օդանավակայանի և քաղաքային բանտի գրավմանը[4]։

ԷԼԴԻԿ-ը այսօր

խմբագրել

Այսօր ԷԼԴԻԿ-ը Կիպրոսում ունի երեք ճամբար, որոնք գտնվում են Նիկոսիայի մոտակայքում` Մալունդա և Ագիոս Իոաննիս գյուղերում, ինչպես նաև Ագլանձիա արվարձանի Ատալասա ազգային անտառապուրակում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.mod.gov.cy/mod/mod.nsf/0/982585f39dcfecd3c225775a0038fc10?OpenDocument&Click=(չաշխատող հղում)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Ι. Γ. Μπήτος, Από την Πράσινη Γραμμή στους δύο Αττίλες, β' έκδοση, Αθήνα 1998, σελ 194 - 204 και 207 - 208
  4. Γιάννης Κ. Λάμπρου,Ιστορία του Κυπριακού, Τα χρόνια μετά την ανεξαρτησία, 1960-2004, Λευκωσία 2004, σελ 469 - 473

Արտաքին հղումներ

խմբագրել