Զրադաշտականությունը Հայաստանում

Զրադաշտականությունը կամ մոգ Զրադաշտի ուսմունքը Հայկական լեռնաշխարհում սկսվել է տարածվել Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության հաստատումից հետո՝ մ.թ.ա. 521 թվականին, երբ Աքեմենյան արքա Դարեհ Ա-ին հաջողվեց պատերազմում վերջնական հաղթանակ տանել Երվանդյան Հայաստանի արքաների նկատմամբ։ Մինչև Քրիստոնեության ընդունումը այն Հայքում ամենամեծ տարածումն ունեցող Կրոնն էր[1]։

Հայաստանում հիմնականում տարածված էր Զրադաշտականության Մազդայական ճյուղը, սակայն զգալի տարածում ուներ նաև Զրվանականությունը[2]։

Պատմություն խմբագրել

Քսերքսեսի Ա -ի կրոնական բարեփոխումներն ու Հայաստանը խմբագրել

Աքեմենյան Դարեհ Ա-ի որդի և հաջորդ Քսերքսես Ա արքան, ով հայտնի դարձավ Ահուրամազդայի պաշտամունքին նվիրված իր կրոնական բարեփոխումներով՝ իր գործունեությանը վերաբերվող բացառիկ արձանագրություններից մեկը թողել է նաև Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Վանի ժայռի հարավային կողմում՝ գետնից շուրջ 18 մ բարձրությամբ վրա, Քսերքսես Ա-ն թողել է եռալեզու՝ պասկերեն, բաբելոներեն և էլամերեն մի արձանագրություն, որտեղ անդրադառնում է իր և իր հոր՝ Դարեհ Ա-ի գործունեությանն ու դրա գովաբանությանը[3]։ Արձանագրությունը կարևոր վկայագիր է Հայաստանի մ.թ.ա. 6-5 -րդ դարերի պատմության վերաբերյալ. այն անուղղակիորեն կարող է վկայել Ահուրամազդայի Զրադաշտականության պաշտամունքին նվիրված կրոնական բարեփոխումների մասին։ Պատմական նշանակությունից բացի, այս արձանագրությունը նախամաշտոցյան Հայաստանում հայտնաբերված միակ եռալեզու արձանագրությունն է[4]։

 
- Մեծ աստված է Արամազը՝ մեծագույնն աստվածներից, որ արարեց այս աշխարհը, որ արարեց այն երկինքը, որ ստեղծեց մարդուն, որ մարդկանց համար հաճույքներ ստեղծեց, որ Քսերքսեսին դարձրեց թագավոր՝ միակ թագավոր բոլորին, միակ հրամանատար բոլորին։

Ես Քսերքսեսն եմ՝ արքա մեծ, արքա արքաների, արքա բազում ժողովուրդների երկրների, արքա այս մեծ աշխարհի և որդին Դարեհ արքայի Աքեմենյան։ Քսերքսես արքան ասում է, - Դարեհ արքան, որն իմ հայրն էր, շնորհիվ Ահուրամազդայի բազում վայելչություններ կատարեց և այստեղ հրամայեց քանդակել, սակայն արձանագրություն գրել չտվեց. ապա ես հրամայեցի այս արձանագրությունը գրել։

Թո´ղ Ահուրամազդան (մյուս) աստվածների հետ պաշտպանի ինձ և թագավորությունն իմ և ինչ հիմնել եմ ես[5]։
 

Զրդաշատականությունից Քրիստոնեություն խմբագրել

 
«Ավարայրի ճակատամարտ», 1482 թվական, Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու։

Մ.թ. 301 թվականին Արշակունյաց Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո հայ-պարսկական հարաբերությունները նոր որակի սրություն են ստանում։ Եթե նախկինում դրանք հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի էին, ապա Արշակունյաց թագավորության անկումից հետո երկու ժողովուրդների միջև բաժանարար սահման է անցկացնում նաև դավանաբանական տարբերությունը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո քանդվել կամ որպես քրիստոնյա եկեղեցիներ էին վերագործարկվել զրադաշտական գրեթե բոլոր տաճարները։ Սասանյան Պարսկաստանի գերիշխանության օրոք Հազկերտ Բ արքան որոշեց այդ հանգամանքը պատճառ դարձնել հայերին ետ ի զրադաշտականություն կրոնափոխ անելու համար։
Մ.թ. 449 թվականի աշնանը հայ նախարարները և նրանց ուղեկցող մոգերը Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնից հասան Բագրևանդ գավառի Անգղ ավանը ու փորձեցին մեհյանի վերածել տեղի եկեղեցին։ Բորբոքված բնակչությունը չհանդուրժելով այդ քայլը՝ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հալածեց մոգերին ու արտաքսեց նրանց։ Հարևան Զարեհավան գյուղաքաղաքում զայրացած բազմությունը կործանեց նորակառույց մեհյանն ու սպանեց մոգերին։
Վարդանանց պատերազմ ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն, վերստին նախկին հավատին բերելու իրենց ծրագրերից։

Զրադաշտականությունը միջին դարերում խմբագրել

Քրիստոնեության ընդունումից և հեթանոսական տաճարների ավերումից հետո հայկական լեռնաշխարհի մի շարք հատվածներում դարեր շարունակ հայկական Զրադաշտականությունը շարունակվում էր պահպանվել։ Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ 9-րդ դարում։
Տարատեսակ կրոնական հոսանքների ազդեցության տակ, որոնք միջին դարերում շատ արագ հաջորդում էին մեկը մյուսին, իսկ տիրապետող քրիստոնեական գաղափարախոսությունը դառնում էր ավելի դոգմատիկ, զրդաշատական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ։ Զրադաշտական վերջին համայնքների համար մահացու եղավ հատկապես Իսլամը, որը նույնպես տարածվեց Հայաստանի հարավային գավառներում արդեն Արաբական Խալիֆայության հաստատման ժամանակահատվածում ու դրան հաջորդած դարերում, որոնց ընթացքում հայկական լեռնաշխարհում հաստատվում էին տարբեր քոչվոր ժողովուրդներ՝ դավանող հիմնականում իսլամ։

Զրդաշատականությունն այսօր խմբագրել

Հայկական զրադաշտական համայնքները գոյություն ունեցան մինչ 1920-ական թվականները[6]

Արդեն 20-21-րդ դարերում հայ զրդաշատական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուխտերի և Ցեղակրոնության գաղափարախոսության շնորհիվ։ Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են արորդիները, Հայ արիական միաբանությունը և այլն։ Զրադաշտներ, որպես այդպիսին, հայ հասարակությունում պահպանվել են հատուկ կենտ օրինակներով։ Նրանք էլ հիմնականում չեն անդամակցում վերոնշյալ որևէ միավորման կամ միաբանության։ Զրադաշտականությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում որևէ կարգավիճակ չունի, չեն գործում որևէ կազմակերպություններ այդ կամ նմանատիպ անվանումների տակ։

Հայկական զրադաշտականության առանձնահատկությունները խմբագրել

Հայկական զրադաշտականությունը խիստ սիկրեթիկ էր և իր մեջ էր նեռարում Հայկական դիցերի պատշում, որոնք Զրադաշտականության մեջ ստացան Յազատաների դեր։

Զրվանիստական մի մոգ, խոսելով Հայաստանում զրադաշտականության առանձնահատկությունների մասին, այսպես է արտահայտվել[7]՝

«Մենք չենք պաշտում ինչպես դուք երկրի տարերը՝ արևն ու լուսինը, քամիներն ու կրակը։»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Boyce, Mary. Zoroastrians: Their Religious Beliefs and Practices Psychology Press, 2001 0415239028 p 84
  2. J. Russell, Zoroastrianism in Armenia, 136-138
  3. Արտակ Մովսիսյան - Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը. հոդվածների ժողովածու «Եթեր» շաբաթաթերթ Երևան 2005 թ.
  4. Աղբյուրը. Նույն
  5. Երեք բաժիններում տարբերություններ էական չկան. միայն տարբերվում են անձնանունները գրված երեք տարբեր լեզուներում։ Այստեղ բերված է պարսկերեն բաժնի թարգմանությունը գիտության մեջ տարածված անձնանուններով. հղումը Նույն
  6. Anne Sofie Roald,Anh Nga Longva. Religious Minorities in the Middle East: Domination, Self-Empowerment, Accommodation BRILL, 11 nov. 2011 9004216847 p 313;"Later, Armenian Christianity retained some Zoroastrian vocabulary and ritual. Reports indicate that there were Zoroastrian Armenians in Armenia until the 1920s."
  7. On the Orthodoxy of Sasanian Zoroastrianism - Mary Boyce, page 18