Զվոլե (հոլ.՝ Zwolle (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզում։ Այդ մարզի վարչական կենտրոնն է։ Մոտակա խոշոր բնակավայրից՝ Ամստերդամից հեռավորությունը 120 կիլոմետր է։ Զբաղեցնում է 112,11 կմ²տարածք, բնակչության թվաքանակը շուրջ 115 հազար է[2]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.100 եվրո է։

Համայնք
Զվոլե
Zwolle
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՕվերեյսել
Մակերես112,11 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն129 840 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն1044,59 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ038
Փոստային դասիչ8000–8049
Պաշտոնական կայքzwolle.nl(նիդեր.)
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 13.100
Զվոլե (Նիդեռլանդներ)##
Զվոլե (Նիդեռլանդներ)

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Զվոլեի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն բրոնզեդարյան ժամանակներից[3][4]։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակաշրջանում այստեղ ապրելիս են եղել ֆրանկների ցեղի ներկայացուցիչներ։

Ժամանակակից քաղաքը մոտավորապես 800 թվականին հիմնադրել են ֆրիզյան առևտրականներն ու Կառլոս Մեծի զորականները[5]։

Պատմական փաստաթղթերում Զվոլեն առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականին։ 1230 թվականին Ուտրեխտի եպիսկոպոսը քաղաքի կարգավիճակ է շնորհել բնակավայրին։ Իր ծաղկման շրջանում՝ XV դարում քաղաքն անդամակցել է Հանզային՝ առևտրական այդ նշանավոր միությանը։

Պատմական հուշարձաններից հիշարժան են հատկապես (հոլ.՝ Peperbus) աշտարակը, Sassenpoort դարպասը, միջնադարյան պարսպի մնացորդները, Սբ. Միքայել եկեղեցին, բազմաթիվ հնակառույց շինություններ։

1945 թվականին կանադացի զինվորական Լեո Մաժորը, օգտվելով մթությունից, մեն-մենակ ազատագրել է քաղաքը գերմանական զավթիչներից։ Զվոլեի փողոցներից մեկը կրում է նրա անունը։

Տեսարժանություն խմբագրել

Զվոլեի տեսարժան վայրերից է «De Librije» ռեստորանը՝ Նիդերլանդներում Միշլենի եռակի աստղի արժանացած երկու ռեստորաններիցմեկը:Այն տեղավորված է դոմինիկյան վանքի նախկին գրադարանում. այստեղից էլ՝ նրա De Librije անվանումը, որը նիդերլանդերենից թարգմանած՝ նշանակում է գրադարան[6]։

Անվանի անձինք խմբագրել

  • Հայն Բոլե (ծնվ. 1939), դերասան, «Սեզամ փողոց» հեռուստաշոուի Էլմո տիկնիկին հոլանդերեն խոսեցնողը[7]
  • Գերարդ Տերբորխ (1617–1681), նկարիչ[8]
  • Տոոսկե Բրոյգեմ (ծնվ. 1974), հեռուստադերասանուհի և հաղորդավարուհի[9]
  • Հերման Բրոոդ (1946–2001), նկարիչ/ռոք աստղ
  • Մանրիքս Կապերս (1943–2016), դերասան[10]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kerncijfers wijken en buurten 2021 — 2021.
  2. «Bevolking becijferd 2006» (PDF) (Dutch). Municipality of Zwolle. 2006 թ․ օգոստոս. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Theo Holleman (1996), Een verleden op de schop, University Press, Amsterdam, 90-5356-189-7
  4. Hove, ten J. (2005). Geschiedenis van Zwolle Zwolle: Waanders. 90-400-9050-5
  5. F.C. Berkenvelder (1980). «Het begin». Zwolle 750 jaar stad (Dutch). Waanders. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. De Librije
  7. IMDb Database retrieved 11 February 2020
  8. «Ter Borch, Gerard» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). 1911.
  9. IMDb Database retrieved 11 February 2020
  10. IMDb Database retrieved 11 February 2020
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոլե» հոդվածին։