Զուռիկ
Զուռիկ (մալթ.՝ Iż-Żurrieq), քաղաք Մալթային Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավային շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայից ութ կիլոմետր, Միջերկրական ծովի ափից՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա[3]։ Համարվում է Մալթայի ամենահին քաղաքներից մեկը. պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1436 թվականին։ Քաղաքում պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ գեղեցիկ հուշարձաններ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զուռիկ | |||||
մալթ.՝ Żurrieq | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Մակերես | 10,5 կմ² | ||||
ԲԾՄ | 111 մետր | ||||
Բնակչություն | ▲10 823 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Փոստային դասիչ | ZBG 1905[2] | ||||
Պաշտոնական կայք | localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx(անգլ.) | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելԾովի մակերևույթից բնակավայրի միջին բարձրությունը 111 մետր է։ Զբաղեցնում է 10,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչականորեն Զուռիկի կազմի մեջ են մտնում նաև հարևանությամբ գտնվող Ֆիլֆլա կղզին և մերձակա մի քանի գյուղ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 11.823[4][5]:
Տեսարժան վայրեր
խմբագրել- Կապույտ քարանձավ (Il-Ħnejja)
- Շառոլլա հողմաղացը
- Շառոլլա հողմաղացի մերձակայքում վերջին ժամանակներս իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված կատակոմբները
- Մեկ տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ
Պատկերասրահ
խմբագրել-
Շառոլլա հողմաղացը
-
Սբ. Կատերինա եկեղեցին
-
Կապույտ քարանձավը
-
Սբ. Հովհաննես մատուռը
-
Ավետման մատուռը
Անվանի անձինք
խմբագրել- Կարմենու Վելա (ծնվ. 1950), քաղաքական գործիչ
Քույր քաղաքներ
խմբագրելԶուռիկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[6].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx
- ↑ wikimapia.org
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «nso.gov.mt» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Town Twinning». zurrieqlocalcouncil.com. Żurrieq. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Զուռիկի տեղական խորհուրդ Արխիվացված 2021-06-03 Wayback Machine
- Żurrieq Parish Արխիվացված 2019-09-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուռիկ» հոդվածին։ |