Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զորի Նավասարդի Զորյան (1886, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, զոհվել է ավտովթարից), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀԴ անդամ։

Զորի Զորյան
վրաց.՝ ზორი ნავასარდის ძე ზორიანცი
Դիմանկար
Ծնվել է1886
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1917 թվականին ընտրվել է Ախալցխայի քաղաքագլուխ։

Զորյանի օրոք Ախալցխայում հիմնադրվել և տպագրվել է «Շարժում» (1917-1918) թերթը։ 1917-1921 թվականներին ղեկավարել է Ախալցխայի ինքնապաշտպանությունը։ Հատկապես աչքի է ընկել թուրքերի կողմից Ախալցխայի պաշարման (29/12/1917 - 26/2/1918) ընթացքում, հմտորեն կազմակերպել է քաղաքի ինքնապաշտպանությունը, կարողացել է կանխել քաղաքի հայ և թուրք ազգաբնակչության հնարավոր բախումները։

Ախալցխայում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս։ 1937 թվականին ձերբակալվել է, ազատվելուց հետո (1940 թվականից) ապրել և աշխատել է Թբիլիսիում։

Զորյանի անունով փողոց է կոչվել Ախալցխայում[1]։

Գրականություն խմբագրել

  • Երվանդ Սիմոնյան, «Ախալցխան կրակե օղակում», «Հուշարձան» հրատարակչություն, Երևան, 2000։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.