Զոլտան Բալոգ (հունգ.՝ Zoltán Balog, հունվարի 7, 1958(1958-01-07), Օզդ, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ և կալվինիստ, 2012 թվականից Հունգարիայի մարդկային ռեսուրսների նախարար[1][2][3]։

Զոլտան Բալոգ
 
Կուսակցություն՝ Ֆիդես
Կրթություն՝ Q13389335? (1976), Debrecen Reformed Theological University? (1983), Թյուբինգենի համալսարան (1989), Բոննի համալսարան (1995) և Hungarian University of Sports Science? (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, աստվածաբան և reformed pastor
Դավանանք բողոքականություն և Կալվինականություն
Ծննդյան օր հունվարի 7, 1958(1958-01-07) (66 տարեկան)
Ծննդավայր Օզդ, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Կայք՝ balogzoltan.hu
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զոլտան Բալոգը, սոցիալիստական Հունգարիայում առաջիններից մեկը, կրթություն է ստացել բողոքական աստվածաբանության ոլորտում։ 1980 թվականի և 1983 թվականի միջև ընկած ժամանակահատվածում նա սովորել է Արևելյան Բեռլինում և Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում։ 1983 թվականից մինչև 1987 թվականը նա աշխատել է որպես ծխական քահանա հունգարական Մագլոդայում, այնուհետև շարունակել է աստվածաբանական կրթությունը գերմանական Տյուբինգենում։ 1989 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նրան անվանել է Արևելյան Գերմանիայից Հունգարիայից փախստականների հովիվների թվում. նա աշխատել է Բուդապեշտի ճամբարներից մեկում։

1989-1991 թվականներին Բալոգը Նոր Կտակարանի դասախոս էր Բուդապեշտի Կարոլի Գասպարի անվան համալսարանում, իսկ այնուհետև 1996 թվականին դարձել է կրոնի ուսուցիչ։ Բացի այդ, 1991-1994 թվականներին նա պաշտոնապես եղել է «Ֆիդես՝ Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության խորհրդատուն եկեղեցական գործերում։ 1998-2002 թվականներին նա եղել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խորհրդականը, իսկ 2002-2003 թվականներին եղել է Հունգարիայի նախագահի գործի կառավարման սոցիալական քաղաքականության պատասխանատուն[4]։

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, որը տեղի է ունեցել 2006 թվականին, անկուսակցական Բալոգը մանդատ է ստացել երկրի խորհրդարանում։ Այդ մանդատը նա կրկին ստացել է նաև 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Ընտրություններից հետո նա դարձել է Օրբանի երկրորդ կառավարությունում պետական կառավարման և արդարադատության նախարարության սոցիալական ինտեգրման հարցերով պետական քարտուղար։ 2012 թվականի մայիսին, երբ ազգային ռեսուրսների նախարար Միկլոշ Ռեթհեին հրաժարական տվեց, նրան փոխարինեց Զոլտան Բալոգինը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Curriculum vitae of Zoltán Balog». Government - Ministry of Human Capacities. www.kormany.hu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  2. Bäßler, Rüdiger. «Zoltan Bàlog beim Bezirksparteitag: Ein ungarischer Minister im Schaufenster der CDU». stuttgarter-zeitung.de (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  3. SPIEGEL ONLINE, Hamburg Germany. «Ungarn: Deutsches Verdienstkreuz für umstrittenen Minister - SPIEGEL ONLINE - Politik». SPIEGEL ONLINE. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  4. 4,0 4,1 Human Rights Practices, 2010, էջ 1385

Գրականություն խմբագրել

  • Hungary // Country Reports on Human Rights Practices for 2008 / US Department of State. — Government Printing Office, 2010. — Т. 1. — С. 1385. — ISBN 9780160875151
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլտան Բալոգ» հոդվածին։