Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զինվոր (այլ կիրառումներ)

Զինվոր (յունիկոդ` ♙♟), շախմատային նյութի չափման հիմնական միավորը (շախմատում զինվորն ընդունված չէ անվանել խաղաքար)։ Այլ խաղաքարերի «կշիռն» ընդունված է չափել զինվորներով (թեթև խաղաքարը մոտավորապես հավասար է երեք զինվորի, նավակը` հինգ)։ Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում։ Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում առաջ քաշված (վերածվելու դաշտին մոտ) զինվորների դերը։

Զինվոր
Ենթակատեգորիաշախմատի խաղաքարեր Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունno value, P Խմբագրել Wikidata
Հակառակըխաղաքար Խմբագրել Wikidata

Զինվորի քայլերը խմբագրել

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Զինվորի քայլերը
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
«Անցման» ժամանակ զինվորը վերցնելը
  • Զինվորը կարող է քայլել առաջ այն ուղղաձիգով, որում կանգնած է, միայն մեկ դաշտ, եթե այդ դաշտում այլ խաղաքար չկա։
  • Նախնական դիրքից զինվորը կարող է տեղաշարժվել ինչպես մեկ, այնպես էլ երկու դաշտ առաջ։
  • Զինվորը մրցակցի խաղաքարը հարվածում է անկյունագծով՝ զբաղեցնելով հարևան ուղղաձիգում կանգնած հակառակորդի խաղաքարի տեղը։
  • Մրցակցի զինվորի հարվածի տակ գտնվող դաշտի վրայով անցած զինվորը (նախնական դիրքից երկու դաշտ առաջ գնալիս) կարող է վերցվել մրցակցի զինվորի կողմից (վերցնելը պարտադիր չէ) այնպես, ասես զինվորը տեղափոխվել է մեկ դաշտ։ Սա կարող է կատարվել միայն հաջորդ քայլով և կոչվում է «անցման» ժամանակ զինվորը վերցնելը։

Զինվորի վերածումը խմբագրել

Դիրք աշխարհի չեմպիոն Էմանուել Լասկերի դասագրքից
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Զինվորի վերածումը ձիու։ Այդ դիրքում հաղթում է սպիտակների միայն 1.edՁ+! քայլը` շնորհիվ «պատառաքաղ»ի c6 և f7 դաշտերում.

Երբ զինվորը հասնում է ամենահեռու հորիզոնականին, այն, ըստ խաղացողի ընտրության, փոխարինվում է «իր» գույնի թագուհով, նավակով, փղով կամ ձիով, ինչը համարվում է կատարվող քայլի մասը։ Զինվորի փոխարինումը այլ խաղաքարով կոչվում է «զինվորի վերածում»։ Ընդ որում, կարևոր չէ, թե խաղատախտակի վրա այդ պահին վերածվող խաղաքարերից քանիսն է առկա։ Ճնշող մեծամասնությունում զինվորը վերածում են թագուհու, որպես առավել արժեքավոր խաղաքարի։ Սակայն երբեմն լինում են դիրքեր, երբ ավելի ձեռնտու է զինվորը վերածել այլ խաղաքարի («թույլ վերածում»)։ Այդպիսի դեպքերն են.

  • ստեղծվում է շախ, մատ հայտարարելու կամ «պատառաքաղ» (միաժամանակ մի քանի խաղաքար գրոհելը) անելու հնարավորություն. վերջին դեպքում զինվորը վերածում են ձիու,
  • անհրաժեշտ է խուսափել անմիջական պատից կամ, ավելի քիչ հանդիպող դեպքերում, պատային վիճակ է ստեղծվում։ Հիմնականում օգտագործվում է շախմատային կոմպոզիցիայում։

Զինվորների տեսակները խմբագրել

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Զինվորների տեսակները
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
а6-ը և b6-ը «անձեռնմխելի» զինվորներ են

Կախված զինվորի գտնվելու ուղղաձիգից, տարբերում են.

Զինվորի անվանումը ուղղաձիգ
Արքայական e
Թագուհու d
Փղի c, f
Ձիու b, g
Նավակային a, h
Կենտրոնական d, e
Եզրային a, h

Կախված զինվորների փոխադարձ դիրքից, տարբերում են.

  • Շրջափակված զինվոր – զինվոր, որի առաջխաղացմանը խոչընդոտում է մրցակցի՝ անմիջապես նրա առաջ կանգնած զինվորը կամ խաղաքարը։ Շրջափակման առավելապես ենթարկվում են մեկուսացված զինվորները։
  • Մեկուսացված զինվոր – զինվոր, որի հարևան ուղղաձիգներում բացակայում են նույն գույնի զինվորներ։
  • Հետամնաց զինվոր – զինվոր, որը, հարևան ուղղաձիգներում նույն գույնի առաջ քաշված զինվորների առկայության դեպքում, ինքը չի կարող շարժվել (շրջափակված է կամ առջևի խաղադաշտերը հարվածի տակ են)։
  • Անցունակ զինվոր – զինվոր, որի ուղղաձիգում չկան մրցակցի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կա՛մ չկան մրցակցի զինվորներ, կա՛մ դրանք չեն հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի վերածվելու ճանապարհին։
    • Պաշտպանված անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը պաշտպանված է նույն գույնի զինվորներով։
    • Հեռավոր անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը գտնվում է տախտակի՝ մյուս զինվորներից հակառակ կողմում։
  • Տարանջատ զինվորներ – նույն գույնի զինվորներ, որոնք իրարից բաժանված են մեկ կամ մի քանի ուղղաձիգներով, որոնցում չկան նույն գույնի զինվորներ։
  • Կապակցված զինվորներ – երկու կամ ավելի զինվորներ հարևան ուղղաձիգներում, որոնք միմյանց պաշտպանելու հնարավորություն ունեն։
    • Զինվորների զույգ – նույն գույնի երկու զինվորներ, որոնք գտնվում են կողք կողքի հարևան ուղղաձիգներում։
    • «Կախված» զինվորներ – երկու կապակցված զինվորներ (սովորաբար, կենտրոնական և փղի) միևնույն հորիզոնականում, որոնք պաշտպանված չեն այլ զինվորների կողմից։
  • Կրկնապատկված (եռապատկված) զինվորներ – նույն գույնի երկու (երեք) զինվորներ նույն ուղղաձիգում։

Տրամագրում.

Սպիտակներ.

  • d3 զինվորը մեկուսացված է,
  • g2, g3, g4 զինվորները մեկուսացված և եռապատկված են, g4 զինվորը անցունակ է։

Սևեր.

  • b6, c5, d5 զինվորները կապակցված են, b6 զինվորը՝ անցունակ։

Զինվորների հատուկ տեսակ են «անձեռնմխելի» զինվորները։ Դրանք զինվորներ են, որոնց վրա հարձակումը գրոհող կողմին հանգեցնում է ցուգցվանգի.

Տրամագրում.

Սխալ է 1. Աb5?, քանի որ կա 1… Աa7 քայլը, և սևերը հաղթում են։ 1. Աb4 քայլին սխալ է 1… Աa7?, քանի որ կա 2. Աb5 քայլը, և հաղթում են սպիտակները։

Աղբյուրներ խմբագրել


Շախմատ
 
Արքա
 
Թագուհի
 
Նավակ
 
Փիղ
 
Ձի
 
Զինվոր