Զինվորական գերեզմանատուն № 93 (Ստրուժուվկա)

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ Գրանցման համար՝ А-659 Զինվորական գերեզմանատուն № 93 (Ստրուժուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Ստրուժուվկա գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մարտին։ Փոքրլեհական վոևոդության հուշարձան։

Զինվորական գերեզմանատուն № 93
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունStróżówka?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 153 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 8 եղբայրական և 11 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 37 ավստրիացի, 10 գերմանացի և 9 ռուս զինվորներ։

1990 թվականի փետրվարի 20-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-659[2]).

Նկարագրություն խմբագրել

Գերեզմանատունը երեք կողմից շրջապատված է քարե ցածր ցանկապատով։ Առջևի հատվածը ցանկապատված է մուտքի տեղ ունեցող մետաղական ցանկապատով։ Մուտքին հանդիպակաց պատին գտնվում է խաչաձև վերջավորությամբ երկլանջ հուշարձան։

Տապանաքարային հուշարձանները լատինական և լոթարինգիական խաչերի ձև ունեն։ Տապանաքարային որոշ հուշարձաններ կոթողի ձև ունեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 65. ISBN 83-85557-20-2.

Արտաքին հղումներ խմբագրել