Զինվորական գերեզմանատուն № 109 (Բեչ)

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ Գրանցման համար՝ A-403/M

Զինվորական գերեզմանատուն № 109
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԲեչ
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան
Արտաքին պատկերներ
Գերեզմանատունը

Զինվորական գերեզմանատուն № 109 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 109 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին  Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ Գերեզմանատանը գտնվում են 40 եղբայրական և 51 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 126 ավստրիացի և 137 ռուս զինվորներ։

2009 թվականի հոկտեմբերի 26-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ  (№ А-403/М).

Նկարագրություն խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է քաղաքի հրշեջ մասին անմիջական հարևանությամբ դեպի Յասլո քաղաք գնացող ճանապարհի ձախ կողմում։ Գերեզմանատունն ունի հաստ պատեր և մուտքի կիսաշրջանաձև բաստիոններ։ Ճարտարապետական նմանատիպ տարրեը բնորոշ են քանդակագործ Հանս Մայրի ստեղծագործական ոճին։ Ներկայումս ազատ մուտքը գերեզմանատուն դժվար է՝ մշտապես փակ դարպասների պատճառով։ Դամբարանը սաստիկ ավերված է և գտնվում է բավականին անմխիթար վիճակում։ Գերեզմանատանը չեն պահպանվել մետաղական օրիգինալ խաչերը, որոնք կամ հեռացվել են վերականգնողական աշխատանքների ժամանակ կամ գողացվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ խմբագրել