Զինված բախում Ֆիզուլիում (2014)

Զինված բախում Ֆիզուլիում, ռազմական բախում Ադրբեջանի և ԼՂՀ Զինված ուժերի միջև։ Բախումը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:30-ին Ֆիզուլիի շրջանում՝ հակամարտ ուժերի շփման գծում։ Համաձայն հայկական և ադրբեջանական կողմերի տվյալների, բախումը տեղի է ունեցել հակառակորդ կողմի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում։

Զինված բախում Ֆիզուլիում
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Թվական 2014 թվականի մայիսի 28
Վայր Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն, Ֆիզուլիի շրջան/Ադրբեջան Ադրբեջան
Արդյունք
Հակառակորդներ
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
ավ. լ-տ Անդրանիկ Քոչարյան Ֆիքրեթ Ակիֆ օղլու Մամեդով
Ռազմական կորուստներ
Արցախի Հանրապետություն ԱՀ
  • 1 զոհ
Ադրբեջան Ադրբեջան
  • 2 զոհ

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:30-ին հակամարտ ուժերի շփման գծի հարավային հատվածում տեղի է ունեցել զինված բախում։ Բախման արդյունքում երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ։ Ադրբեջանական կողմը ունեցել է երկու զոհ՝ կապիտան Ֆիքրեթ Մամեդովը և ենթասպա Խուդավերդի Աբիլովը։ ԼՂՀ կողմից զոհվել է եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը[1]։ Համաձայն հայկական աղբյուրների, ադրբեջանական կողմը իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ մամուլի ծառայության համաձայն, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել[2]։ Դիրքի ավագ կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանը և ավագ սերժանտ Նարեկ Վասիլյանը արժանացել են «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ» մեդալների, իսկ ավագ լեյտենանտ Անդրանիկ Քոչարյանը՝ «Արիության մեդալով» և «Մարտական ծառայություն I աստիճանի մեդալով»։

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հայտարարություն, թե իբր հայկական կողմը հարձակվել է ադրբեջանական հենակետի վրա[3]։ Ի պատասխան այդ մեղադրանքներին, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է[4].

Որտեղ եք դուք տեսել, որ սահմանները պահեն կապիտանները և կրտսեր սպաները, իսկ շարքային զինծառայողները հարձակվեն որպես դիվերսանտներ:

Հայկական կողմը որպես ապացույց նշում է ադրբեջանական կողմի զոհվածների տարիքը և կոչումները՝ մեղադրելով Ադրբեջանին դիվերսիոն ներթափանցման համար[4]։ Բացի այդ հայկական ԶԼՄ-ները հավելում են, որ Ֆիքրեթ Մամեդովի թաղման արարողության նկարի վրա Մամեդովը պատկերված է եղել հատուկ նշանակության զորքերի տոնական համազգեստով[5] և տարբերանշաններով։ Ադրբեջանական կողմն էլ նշել է, որ Մամեդովը եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար[6]։

Կորուստներ խմբագրել

Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր

  • եֆրեյտոր Էրիկ Գասպարյան (ծնված 1995 թվականին)

Ադրբեջանի զինված ուժեր

  • կապիտան Մամեդով Ֆիքրեթ Ակիֆ օղլու (ծնված 1982 թվականին)։ Հետմահու ստացել է «Արիության մեդալ»[3]։ Թաղված է Բաքվի Շեհիդների պուրակում[6]։
  • ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլու (ծնված 1991 թվականին)։ Հետմահու ստացել է «Մարտական ծառայության համար III աստիճանի մեդալով»[3]։

Վիրավորներ խմբագրել

Ադրբեջանի ԶՈւ

  • շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլու (ծնված 1994 թվականին)[3][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Попытка диверсии на линии соприкосновения войск в зоне карабахского конфликта: есть жертвы». ИА REGNUM. 2014 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.[1] Արխիվացված 2014-06-06 Wayback Machine
  2. Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Армянская разведывательно-диверсионная группа атаковала пост азербайджанской армии на передней линии фронта». APA. 2014 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին. [2] Արխիվացված 2014-06-07 Wayback Machine
  4. 4,0 4,1 «Որտե՞ղ կարելի է տեսնել դեպք, երբ շարքայինները հարձակվում են որպես դիվերսանտ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Զաքիր Հասանովին». tert.am. 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  5. Л. Мелик-Шахназарян (2014 թ․ մայիսի 30). «Саморазоблачение министерства обороны Азербайджана». voskanapat.info. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.[3] Արխիվացված 2014-06-07 Wayback Machine
  6. 6,0 6,1 «Ставший шехидом офицер ВС Азербайджана Фикрет Мамедов похоронен на II Аллее Шехидов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  7. На линии фронта пресечена вооруженная провокация армянских ВС, есть погибшие и раненый