Զինայի զբոսանքը

2004 թվականին նկարված ռուսական մուլտֆիլմ

«Զինայի զբոսանքը», 2004 թվականին նկարված ռուսական մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Նատալյա Մելգինան՝ Զինաիդա Գիպիուսի «Աղջկա երգը» բանաստեղծության հիման վրա։

Զինայի զբոսանքը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆատալյա Մալգինա
ՍցենարիստՆատալյա Բերեզովայա
Բեմադրող նկարիչIgor Oleynikov?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Ընկերություն«ШАР» դպրոց ստուդիա
Տևողություն5,14 րոպե
Թվական2004

Մտնում է «Շառ» դպրոց-ստուդիայի 2004 թվականի «Կախարդական լապտեր» ալմանախի մեջ։ Պրեմիերան տեղի է ունեցել ԱՖԲՌՖ (Открытый Российский фестиваль анимационного кино) Սուզդալ—2005-ում։

Սյուժե խմբագրել

Պատուհանից այն կողմ պայծառ արև էր ու ճերմակ-ճերմակ ձյուն։ Երեխաները սահում էին սահնակներով և պատրաստում էին ձնեմարդ։ Աղջիկը ցանկանում էր զբոսնել, իսկ իր դայակը երկար պատրաստվում էր և շատ տաք հագցնում աղջկան։ Պատուհանի դիմաց գիմնազիստ Վանյան գիրք էր կարդում ու չէր ցանկանում որևէ տեղ գնալ, նրան հագցնում են և ուղարկում զբոսնելու։ Եվ նա անորոշությունից կանգնում է բարձր ձյունապատ լեռան գագաթին, պահելով սահնակները մեջքի հետևում։ Դայակը նստում է նստարանին և աղջկան կանգնեցնում կողքին։ Բաց չթողնելով պահը աղջիկը արագ վազում է դեպի գիմնազիստը, հրում է սահնակներն ու թռչում նրանց վրա։ Տղան ընկնում է սահնակի վրա և նրանք երկուսով գլորվում են սարն ի վար։ Աղջիկը երանության գրկում էր, նրան թվում էր, թե սահնակը թռչում է։ Իսկ դայակը փորձում է դուրս պրծնել ձյան միջից։

Ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Նատալյա Մալգինա
  • Սցենարի հեղինակներ՝ Նատալյա Մալգինա, Նատալյա Բերեզովայա
  • Նկարիչ բեմադրող՝ Իգոր Օլեյնիկով
  • Ռեժիսորի օգնական՝ Լարիսա Լոբաչյով
  • Երգի հեղինակ և կատարող՝ Ալեքսանդր Պինեգին
  • Վերահնչյունավորում՝ Միխայիլ Սամոյլով 
  • Անիմատորներ. Նատալյա Դրոժժա, Դմիտրի Կուպրիյանով, Յանա Դրոնինա, Տատյանա Պոդգորսկայա, Եկատերինա Զախարչենկո
  • Համակարգչային խումբ. Վլադ Ախտիրսկի, Անդրեյ Սիցին, Վլադիմիր Սոլոդովնիկով, Պավել Պիուն, Ելենա Նենեստևա, Պոլինա Գրիշինա
  • Ձայնային ռեժիսոր՝ Անդրեյ Զինին
  • Գեղարվեստական ղեկավար՝ Իվան Մաքսիմո
  • Տնօրեն՝ Վալենտինա Կուլեշովա
  • Պրոդյուսեր՝ Սերգեյ Միրզաև։

Պարգևներ խմբագրել

  • «Մանկության ծիածան» («Радуга детства») հայրենական անիմացիայի առաջին մանկական փառատոն. մանկական մասնագիտական հանձնաժողովը, ռեժիսոր Նատալյա Մալգինայի «Զինայի զբոսանքը» մուլտֆիլմը ճանաչել է հեղինակային ամենավառ մուլտֆիլմը։ Հանդիսատեսի համակրանք մրցանակը տրվել է դարձյալ «Զինայի զբոսանքը» մուլտֆիլմին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել