Զիզիոլա, ճանապարհային կայան Փոքր Հայքում, Նիկոպոլիս-Աստաղ ճանապարհի վրա՝ Օրբալիսենե գավառում՝ Գայլ գետի վերին հոսանքի մոտ, նրա ձախ կողմում, Սատաղ քաղաքից 18 մղոն հեռավորությամբ։ Նշանակված է Պևտինգերյան քարտեզում և այլուր։ Նիկողայոս Ադոնցը հնարավոր է համարում Զիզիոլան նույնացնել Պռոկոպիոս Կեսարացու(վեցերորդ դար) հիշատակած Սիսիլիս բերդի հետ և համարել Խաղտիք գավառի ամենահարավային բնակավայրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 304 — 992 էջ։