Զեպ Հիլց
Զեպ Հիլց (գերմ.՝ Sepp Hilz, հոկտեմբերի 22, 1906, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1967, Willing, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ-ռեալիստ։
Զեպ Հիլց գերմ.՝ Sepp Hilz | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1906 |
Ծննդավայր | Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1967 (60 տարեկան) |
Մահվան վայր | Willing, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա և Գերմանիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Georg Hilz? |
Կյանք և գործունեություն խմբագրել
Զեպ Հիլցը ծնվել է նկարչի ընտանիքում։ Ռոզենհայմում կերպարվեստ է ուսումնասիրել, առաջին հերթին` հին վարպետների նկարելու տեխնիկան։ 1927-1927-ական թվականներին շարունակել է նկարչություն սովորել Մյունխենի կիրառական արվեստի դպրոցում և գրաֆիկայի մասնավոր դպրոցում։ Այնուհետև նկարիչը վերադարձել է Բադ Այբլինգ։ 1930 թվականին Հիլցի նկարները նկատվել են արվեստի քննադատների կողմից։
Նկարիչը հաջողությունների է հասել Գերմանիայում ազգային-սոցիալիստների կառավարման ժամանակ։ Գյուղացիների կյանքից և աշխատանքից վերցրած նրա «Գյուղական աշխատանքները» կուսակցության վերադասի կարծիքով արտացոլում էին գերմանացիների ազգային ոգին։ Զեպ Հիլցը Ադոլֆ Հիտլերի սիրելի նկարիչներից մեկն էր, վերջինս 1938 թվականին 10 000 մարկով գնել է Հիլցի «Աշխատանքից հետո» կտավը։ 1939 թվականին պետության կողմից 1 000 000 մարկ նվեր է ստացել հողատարածք գնելու, տուն և արվեստանոց կառուցելու համար։ 1938-1944-ական թվականների ընթացքում Հիլցը 22 նկար է ցուցադրել ազգային արվեստի ցուցադրություններում։ 1943 թվականին նա արժանացել է արվեստի պրոֆեսոր կոչմանը, այնուհետև ազատվել է զինվորական ծառայությունից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը հիմնականում զբաղվել է վնասված կտավների վերականգնմամբ, սեփական նկարները որպես կանոն ստեղծում էր կրոնական թեմաներով։ Հետպատերազմյան Գերմանիայում առաջացած դժվարությունների հետևանքով, 1956 թվականին Զեպ Հիլցը դադարել է զբաղվել կերպարվեստով։
Ընտրյալ աշխատանքներ խմբագրել
- Գյուղացիական Վեներա (1939),
- Ունայնություն (1940),
- Կարմիր վզնոց (1942),
- Գյուղացիական եռագրություն (1941),
- Եղանակի կախարդը (1942),
- Աշնան կախարդանքը (1943),
- Վալպուրգյան գիշեր (1942),
- Ուշ աշուն (1939),
- Նամակ ռազմաճակատից (1940),
- Երկու կին (1946)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1042737991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն խմբագրել
- Davidson M. G. Kunst in Deutschland : 1933—1945. — T. 1—2. — Tübingen, 1989—1994.
- Schoenmetzler Ch., Schoenmetzler K-J. Kunst und Künstler in Bad-Aibling : Ein Bayerischer Bilderbogen. — Bad-Aibling, 2004.