Զենք և Կտակարան (անգլ.՝ Arms and the Covenant), Ուինստոն Չերչիլի հեղինակած և 1938 թվականին հրատարակած գիտահանրամատչելի գիրքը[2], որն ավելի ուշ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսել Մինչ Անգլիան քնած էր. 1932-1938 թթ. միջազգային իրադարձությունների լուսաբանումWhile England Slept; a Survey of World Affairs, 1932–1938») խորագրով[3]։ Այդ գրքում, որն ամփոփում էր 1928 թվականի հոկտեմերի 25-ից մինչև 1938 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակամիջոցում Չերչիլի ունեցած ելույթները և ռազմական թեմայով նրա հեղինակած գրքերից առաջինն էր[4][5], ընդգծված է Մեծ Բրիտանիայի ռազմական պատրաստվածության անբավարար լինելը նացիստական Գերմանիայի էքսպանսիայի սպառնալիքին հակադրվելուն և քննադատության է ենթարկված բրիտանական կառավարության վարած քաղաքականությունը՝ վարչապետի՝ պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Նևիլ Չեմբեռլենի գլխավորությամբ։ Գիրքը, որտեղ հեղինակը մարգարեանալով նախազգուշացրել է պատերազմի դարանակալած վտանգի մասին[4], ոգեշնչել է Չերչիլի բազմաթիվ աջակիցներին և հասարակության շրջանում ընդդիմադիր տրամադրություն ստեղծել Մյունխենյան համաձայնագրի նկատմամբ[6]։

Զենք և Կտակարան
ՀեղինակՈւինսթոն Չերչիլ
Տեսակգրական ստեղծագործություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1938[1]
OCLC470130900

Հարվարդի քոլեջի ավարտական կուրսում սովորելու ժամանակ Ջոն Քենեդին իր ավարտական ատենախոսության թեմա է ընտրել Չերչիլի «Զենք և Կտակարան» գրքի վերլուծությունը և հանգամանորեն քննության է առել Մեծ Բրիտանիայի ռազմական պատրաստվածության անբավարար լինելու պատճառները։ Քենեդին սկզբում որոշել էր իր աշխատությունը վերնագրել «Հաշտեցում Մյունխենում» (Appeasement in Munich), բայց վերջնական տարբերակը 1940 թվականին լույս է ընծայել «Ինչու էր Անգլիան քնած» (Why England Slept) խորագրով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «When Churchill met traitor Guy Burgess». The Daily Telegraph. 2015 թ․ սեպտեմբերի 29.
  3. «Arms and the Covenant» (PDF). Churchill at Chartwell. Chartwell Booksellers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 «Arms and the Covenant / While England Slept» (անգլերեն). churchillbookcollector.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF) (անգլերեն). Chartwell Booksellers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Barbara Leaming (2007 թ․ օգոստոսի 17). Jack Kennedy: The Education of a Statesman. W. W. Norton. էջեր 103–. ISBN 978-0-393-34428-8.
  7. Richard M. Langworth (2017 թ․ նոյեմբերի 1). Winston Churchill, Myth and Reality: What He Actually Did and Said. McFarland. էջեր 225–. ISBN 978-1-4766-7460-5.