Զբոսաշրջությունն Իսպանիայում

Զբոսաշրջությունն Իսպանիայում (իսպ.՝ Turismo en España), Իսպանիայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։

Սալամանկայի մայր տաճարը

Զբոսաշրջությունը Իսպանիայում սկսել է զարգանալ 1960-ական թվականներին, երբ այն դարձավ սիրված վայր եվրոպական երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի զբոսաշրջիկների համար։

2007 թվականին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից Իսպանիան գնահատվել է, որպես երկրորդ առավել շատ այցելվող երկիրն աշխարհում (այս ցուցանիշով զիջում է միայն Ֆրանսիային)։ 2014 թվականի տվյալներով Իսպանիան չորրորդն էր աշխարհում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո։ 2015 թվականի տվյալներով Իսպանիա այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 69-70 մլն զբոսաշրջիկ, ովքեր Իսպանիայում ծախսել են շուրջ 60 միլիարդ եվրո։ 2016 թվականին Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով այցելուներ՝ 75 միլիոն զբոսաշրջիկ։

Իսպանիան արևադարձային Եվրոպայի սիրտն է։ Այստեղ են գտնվում մի շարք նշանավոր ծովափեր և հանգստյան գոտիներ, որոնք հիմնականում թագավորությանը պատկանող անդրծովյան տիրույթներն են՝ Կանարյան և Բալեարյան կղզիները։ Իսպանիայի տարածքում գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի 45 օբյեկտ։

Վիճակագրություն խմբագրել

Ստորև ներկայացված է Իսպանիա ամենից շատ այցելած զբոսաշրջիկների թիվը` ըստ քաղաքացիության[1]

N Երկիր Քանակ
1   Միացյալ Թագավորություն 12,790,998
2   Ֆրանսիա 9,190,102
3   Գերմանիա 8,270,251
4   Իտալիա 3,167,105
5   Նիդերլանդներ 2,364,709
6   Բելգիա 1,876,153
7   Պորտուգալիա 1,463,638
8   Շվեյցարիա 1,392,746
9   Շվեդիա 1,358,794
10   ԱՄՆ 1,220,562
Ընդհանուր 54,453,617

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Entradas de turistas según País de Residencia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունն Իսպանիայում» հոդվածին։