Զարքայի մարզ կամ Ազ-Զարկայի մարզ(արաբ․՝ محافظة الزرقاء‎‎)՝ մուհաֆազա Հորդանանում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Ամմանից հյուսիս-արևելք։ Հյուսիսից սահմանակցում է Ալ-Մաֆրակի, հարավից՝ Ամմանի, արևմուտքից՝ Բալքայի և Ջարաշի մարզերին, իսկ արևելքից սահման ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Զարքան է։ Տարածքը կազմում է 4761 կմ²։

Զարքայի մարզ
արաբ․՝ محافظة الزرقاء‎‎
ԵրկիրՀորդանան Հորդանան
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էՀորդանան
Ներառում է3 շրջաններ
ՎարչկենտրոնԶարքա
Խոշորագույն քաղաքԶարքա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2015)1 364 878
Խտություն199.9
Կրոնական կազմԻսլամ
Տարածք4 761 կմ²
Սահմանակցում էԱլ-Մաֆրակի մարզ և Ամմանի մարզ
ISO 3166-2 կոդJO-AZ
Հեռախոսային կոդ+962(5)
Հալլաբաթ պալատը

Անվանում խմբագրել

«Զարքա» բառը ծագում է աքքադերեն «զար» (ջուր) և «քի» (տարածք, շրջան) բառերից։ Աքքադցիներն այսպես են անվանել Զարքա գետի շրջանը, իսկ գետն անվանել են Մեծ գետ կամ Կոկորդիլոսների գետ։ Հետագայում տարբեր մշակույթների ազդեցության տակ քաղաքի և տարածաշրջանի անունը փոխվել է դառնալով Զարքա կամ Զարկա (արաբ․՝ الزرقاء‎‎), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է կապույտ։ Հորդանանցիների շրջանում նաև տարածված է ez-Zergā կամ ez-Zer'a արտասանության ձևերը։

Պատմություն խմբագրել

 
Ազրաքի ամրոցը

Զարքայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Մարզի տարածքը տարբեր ժամանակներում եղել է Ամմոնի, Նաբաթեայի թագավորությունների կազմում, այնուհետև ընկել է հռոմեական տիրապետության տակ։ 7-րդ դարում մարզի տարածքը մտել է Օմայյան խալիֆայության կազմի մեջ։ Զարքայի մարզի տարածքում են գտնվում մի շարք պալատներ, ինչպիսիք են Հալլաբաթ պալատը, Կասր Ամրան, Կասր Շաբիբը, Ազրաքի ամրոցը, որոնք կառուցվել են դեռևս նաբաթեացիների կողմից, և հետագայում օգտագործվել են՝ որպես օմայյան խալիֆների նստավայրեր։

 
Կասր Ամրա
 
Հիջազի երկաթուղու Զարքայի կայարանը

20-րդ դարի սկզբին օսմանյան իշխանությունների կողմից Հիջազի երկաթուղու կառուցումից հետո, Զարքան դարձել է կարևոր տրանսպորտային հանգույց և սկսել զարգանալ։ Անդրհորդանանի էմիրության ստեղծումից հետո մարզի տարածքում են տեղակայվել Հորդանանի զինված ուժերի մի շարք կարևոր ռազմաբազաներ։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ազրաքի ճահիճները

Զարքայի մարզի տարածքը մեծամասամբ հանդիսանում է Սիրիական անապատի մի մասը։ Մարզի արևմտյան հատվածը գտնվում է Զարքա գետի ավազանում և խիտ բնակեցված է։ Մարզի արևելքում՝ Ազրաք քաղաքի մոտակայքում է գտնվում Ազրաքի ճահիճներ պետական արգելոցը, որն իրենից ներկայացնում է տարածաշրջանի համար բացառիկ օազիս, որը կարևոր նշանակություն է ունեցել չվող թռչունների համար։

Բնակչություն խմբագրել

 
Ռուսեյֆա քաղաքը

2004 թ. մարդահամարի համաձայն՝ Զարքայի մարզի բնակչությունը կազմել է 764,650 մարդ, որոնց 97%-ը եղել են Հորդանանի քաղաքացիներ։ 2010 թվականին բնակչության մոտավոր թիվը եղել է 910000 մարդ։ 2015 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 1,364,878 մարդ[1]։ Մարզի երկու խոշոր քաղաքներն են Զարքան և Ռուսեյֆան, որոնք Հորդանանի համապատասխանաբար 2-րդ և 4-րդ խոշոր քաղաքներն են համարվում։

Վարչական բաժանում խմբագրել

Զարքայի մարզը բաժանվում է 3 շրջանների՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.