«Զարմացրո՛ւ ինձ» (ռուս.՝ «Удиви меня»), 2012 թվականի դետեկտիվ սյուժեով ռուսական մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Շչերբինինը։ Վարձույթում հայտնվել է 2012 թվականի հունվարի 22-ին։

Զարմացրո՛ւ ինձ
ռուս.՝ Удиви меня
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերԱլեքսանդր Կուշաև
Սցենարի հեղինակԻլյա Շիլովսկի
ԴերակատարներՍվետլանա Խոդչենկովա

Սյուժե խմբագրել

Ռոման Զուբովը հետաքննում է տարօրինակ հանցագործի գործը, որը խաբեությամբ և շանտաժով հարուստներից փող է շորթում։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ հանցագործը ստացված գումարը փոխանցում է կարիքավորներին՝ միայնակ մորը, միգրանտներին։ Շուտով Ռոմանն իմանում է, որ իր սիրելին՝ Բագիրան, հենց այդ հանցագործն է։ Այսպիսով, նա կանգնում է սիրո և օրինականության միջև դժվար ընտրության առջև։

Դերերում խմբագրել

  • Սվետլանա Խոդչենկովա - Բագիրա
  • Պյոտր Կրասիլով - Ռոման Զուբով
  • Բորիս Գալկին - Անդրեյ Ֆիլիպովիչ, գեներալ
  • Նատալյա Բարդո - Լենա
  • Դմիտրի Բլաժկո
  • Ալեքսանդր Կորժենկով
  • Վիկտոր Ռյաբով - Վլադիմիր Իվանովիչ Շիրոկով, պաշտոնյա
  • Վադիմ Ցալլատի
  • Ալեքսեյ Ցոկուր - տեղամասային տեսուչ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Շչերբինին
  • Սցենարի հեղինակ՝ Իլյա Շիլովսկի
  • Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Կուշաև, Դմիտրի Ֆիքս, Սերգեյ Ֆիքս
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Բեխտերև
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Նազարով
  • Կոստյումների նկարիչ՝ Սվետլանա Մամոնտովա
  • Կոմպոզիտոր՝ Իլյա Դուխովնի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2012 – «Կինոշոկ» կինոյի բացօթյա փառատոնի անվանակարգ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Удиви меня». Открытый фестиваль кино «КИНОШОК». 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել