Զարլուի
Զարլուի, Սաարլուի[2] (գերմ.՝ Saarlouis [zaːrˈlʊɪ], произношение . 1936 թվականի հունվարի 15-ից[3] մինչև 1945 թվականի հուլիսի 14-ը[4] անվանվել է Զարլաուտերն), արդյունաբերական քաղաք Գերմանիայի Սաար երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է պողպատաձուլական արդյունաբերության կենտրոն։ Զբաղեցնում է 43,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 34 442[5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զարլուի | |||||
ֆր.՝ Sarrelibre | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Հիմնադրված է | 1680 թ. | ||||
Մակերես | 43,3 կմ² | ||||
ԲԾՄ | 181 մետր | ||||
Բնակչություն | ▲34 717 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06831 | ||||
Փոստային դասիչ | 66740 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SLS | ||||
Պաշտոնական կայք | saarlouis.de | ||||
| |||||
Պատմություն խմբագրել
Բնակավայրը ծնունդ է առել 1680 թվականին՝ որպես Լյուդովիկոս XIV-ի ամրոց և նրա պատվին անվանվել է Սար-Լուի (ֆր.՝ Sarre-Louis): Ամրությունները նախագծվել ու կառուցվել են թագավորի գլխավոր ճարտարագետ Վոբանի ղեկավարությամբ, ով հետագայում արժանացել է Ֆրանսիայի մարշալի կոչման։ Նապոլեոնյան պատերազմներից հետո բնակավայրը հանձնվել է Պրուսիային։ Նացիստների տիրապետության շրջանում վերանվանել են Զարլաուտերն, որպեսզի խույս տան ֆրանսիացի թագավորի անվան հիշատակումից[3] (գերմ.՝ Saarlautern)[4]:
1986 թվականին Զարլուին եղբայրացել է այդ ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում գտնվող Այզենհյուտենշտադտ քաղաքի հետ[11]. դա ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի քաղաքների եղբայրացման առաջին դեպքն էր[11][12]։
Պողպատաձուլական գործարաններից զատ՝ Զարլուիում գործող խոշոր ձեռնարկություններից է շոկոլադի արտադրության Ludwig Schokolade GmbH & Co. KG ֆաբրիկան, որը թողարկում է Schogetten, Mauxion և այլ շոկոլադներ, ալկոհոլային պրալինե Trumpf, ծամոն-կոնֆետներ FRITT և լայն պահանջարկ վայելող այլ արտադրատեսակներ[13]։
Անվանի անձինք խմբագրել
- Միշել Նեյ (10 հունվարի 1769 թ., Զարլուի — 7 դեկտեմբերի 1815 թ.) — նապոլեոնյան պատերազմների ժամանակների մարշալ, Էլխինգենի դուքս (ֆր.՝. duc d’Elchingen), Մոսկովիայի իշխան (ֆր.՝ prince de la Moskowa):
- Հայնրիխ Մարքս (1777–1838), Կարլ Մարքսի հայրը, իրավաբան
- Շառլ-Նիկոլյա Պոսելիե (1832–1913), գեներալ և գյուտարար, Պոսելիե-Լիպկինի մեխանիզմի համահեղինակ
- Էդուարդ ֆոն Կնոռ (1840–1920), կայսերական Գերմանիայի նավատորմի ծովակալ, արևելաասիական էսկադրիլիայի հրամանատար
- Ալոիս Շպանիոլ (1904–1959), Սաարի նացիստական կուսակցության ղեկավար
Քույր քաղաքներ խմբագրել
Զարլուիի քույր քաղաքներն են[14]՝
- Ֆրանսիա, Սեն Նազեր (1969)
- Գերմանիա, Այզենհյուտենշտադտ (1986)
- Նիկարագուա, Մատիգուաս (1986)
Պատկերասրահ խմբագրել
-
Կաթոլիկ եկեղեցին
-
Բողոքական/ավետարանական եկեղեցին
-
Ֆրանսիական փողոցը
-
Զորանոցները
-
Գերմանական դարպասը
-
Շուկայի հրապարակը
-
Թանգարանը
-
Վաուբան կղզին և մարշալ Նեյի հուշարձանը
-
Տունը, որտեղ ծնվել է Նեյը
-
Նավահանգիստը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Саарлуи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 3,0 3,1 Saarbrücker Zeitung (2011 թ․ նոյեմբերի 24). «Wie vor 70 Jahren die Stadt Saarlautern entstand». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Amtsblatt des Regierungspräsidiums Saar Nr. 2/1945, S. 3.
- ↑ Statistiches Amt Saarland (2020 թ․ մարտի 31). «Tabelle_Fläche_und_Bevölkerung_2020_03» (PDF). Saarland.de (գերմաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.1975 — Federal Statistical Office, 2018.
- ↑ https://www.saarland.de/dokumente/thema_statistik/FB_311216_nZ.pdf
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal) — Federal Statistical Office.
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — Federal Statistical Office.
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ 11,0 11,1 Deutsche Welle (2010 թ․ փետրվարի 1). «Unterzeichnung der ersten deutsch-deutschen Städtepartnerschaft zwischen Saarlouis und Eisenhüttenstadt am 19.9.86 - Zwischenbilanz nach 18 Monaten». dw.com (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Johannes Werres (2020 թ․ օգոստոսի 17). «Städtepartnerschaften: Partner von Saarlouis, Eisenhüttenstadt, wird 70 Jahre alt». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Startseite». Ludwig Schokolade (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Städtepartnerschaften». saarlouis.de (գերմաներեն). Saarlouis. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Fire Brigade of Saarlouis (Saarlouis has one of the oldest Volunteer fire departments of Germany)
- History of Saarlouis 1 and Saarlouis 2 (renamed to Saarlautern) 1936–1945
- History of one of the most famous companies in Saarlouis: Donnerbräu
- Քաղաքի պաշտոնական կայքէջըԱրխիվացված 2015-11-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարլուի» հոդվածին։ |