Զանգ անցյալին, ամերկացի վիպագիր Ռեյնբոու Ռաուելի վեպը, որ նա գրել է 2014 թվականին։ Այն պատմում է 37-ամյա Ջորջի Մքքոլի պատմությունը, ով բացահայտում է, որ անցյալի զանգի միջոցով կարող է զանգահարել ամուսնու 22–ամյա եսին։ Ռաուելը վեպում հայտնել է այնպիսի տեսակետներ, որոնք հիմնված են եղել իր կյանքի իրական պատմության վրա, օրինակ այն փաստը, որ Ջորջին ամբողջովին նվիրված էր իր աշխատանքին, իսկ նրա ամուսինը մնում էր տանը և խնամում երեխաներին[1]։ Հերոսի անունը կազմված է Georgy Girl երգի և Մքքոլ գյուղի անվանումների բաղադրիչներից[2]։

Զանգ անցյալին
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՌեյնբոու Ռաուել
Հրատարակվել է2014
Պատկեր:LandlineNovel.jpg
Գրքի առաջին ամերիկյան հրատարակչությունը

Սյուժե խմբագրել

2013 թվականին, Ջորջի Մքքոլը, 37–ամյա կոմիքսների հեղինակը իր ամուսնուն ասում է, որ չի կարողանա Սուրբ Ծնունդը նշել Օմահայի Նեբրաշկա քաղաքում՝ նրա մոր հետ, քանի որ ինքը և իր գործընկեր Սեթը պայմանագիր են կնքել մի ֆիլմի սցենարը գրելու համար և ընդամենը մի քանի օր ունեն այն ավարտելու համար։ Ջորջին առաջարկում է, որ ինքը և Նիլը նրա մորը հանդիպեն տոներից հետո, սակայն Նիլը որոշում է ամեն դեպքում գնալ Նեբրաշկա և իր հետ տանում է նաև իր երկու դուստրերին։

Նիլը անչափ տխրում է, որ մեկնել է առանց կնոջ, մինչդեռ Ջորջիին թվում է, թե ամուսինը բարկացած է իր վրա, եթե մեկնել է առանց նրան սպասելու։ Ջորջին ամուսնուն խնդրում է տեղ հասնելուն պես իրեն զանգահարել։

Գրասենյակում Ջորջին և նրա գործընկեր Սեթը, ովքեր լավագույն ընկերներ են սկսած քոլեջի տարիներից, ձեռնարկում էին այդ շոուի սցենարը գրել, որի վրա աշխատում էին այնքան ժամանակ ինչքան իրենց հիշում են աշխատելիս։ Ամբողջ օրը աշխատելով՝ Ջորջին պատահմամբ անտեսում է Նիլի զանգը, ուստի գնում է իր մոր տուն, որտեղ մայրը եզրակացնում է, որ զույգը բաժանվել է։ Ջորջին Նիլի մոր տուն է զանգահարում է և շատ կարճ խոսակցություն է ունենում նրա հետ։

Հաջորդ օրը, նրանք կրկին խոսում են և խոսակցության ընթացքում Ջորջին հասկանում է, որ խոսում է Նիլի 22-ամյա եսի հետ, ով վերադարձել է 1998 թվական։ Ջորջին սկսում է վերապրել իրենց հարաբերությունները։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝ Ջորջին Սեթի հետ միանում է ULAքոլեջի հումորային ամսագրի անձնակազմին՝ The Spoon–ին։ Մի քանի ամիս աշխատելուց հետո Ջորջին այնտեղ նկատում է Նիլին, ով ամսագրի ծաղրանկարիչներից էր, և սիրահարվում է նրան։ Սեթի խանդով դրդված երիտասարդները սկսում են միմյանց սիրահետել, իսկ շուտով անցում են կատարում լուրջ հարաբերությունների։ Սուրբ Ծնունդներից մեկի ժամանակ՝ դպրոցն ավարտելուց մի քանի ամիս առաջ, Ջորջին և Նիլը կռվում են, և Նիլը մեկնում է Օմահա։ Ջորջին միանգամից հասկանում է, որ Նիլը վերադարձել է հենց նույն ժամանակահատված, և հիմա նրանք ընդհարված են։

Կարծելով, թե ինքը ուղղակի նյարդային անկում է ապրում, Ջորջին շարունակում է խոսել անցյալի Նիլի հետ, հատկապես այն պատճառով, քանի որ նա անկարող է կապվել ներկայիս Նիլի հետ, ով չի պատասխանում իր հեռախոսազանգերին։ Զույգը քննարկում է իրենց հարաբերությունները, և ըստ դրա Ջորջին հասկանում է, որ այն, ինչ Նիլը ասում է հիմա, հետագայում հիմք է ամուսնության առաջարկության դառնալու։ Այդ փաստը հաշվի առնելով՝ Նիլը 27 ժամ շարունակ վարում է և Օմահայից հասնում է Լոս Անջելես, մինչդեռ Ջորջին չեղյալ է համարում Սեթի հետ համագործակցությունը և ինքնաթիռով մեկնում է ընտանիքի մոտ՝ Սուրբ Ծնունդը նշելու։ Օմահայում ուժեղ ձնաբքի պատճառով Ջորջին չի կարողանում առաջ շարժվել։ Նրա երկրպագուներից Քեթրը և Լևին նրան հասցնում են Նիլի մոր տուն։ Չնայած նրան, որ Ջորջին վախենում է, թե նախկին Նիլի հետ խոսակցությունը կարող է խորտակել նրանց համատեղ ապագան, անակնկալի է գալիս, երբ հասնելով տուն՝ ջերմ ընդունելության է արժանանում ողջ ընտանիքի կողմից։ Զույգը կրկին միանում է և սկսում աշխատել ավելի պայծառ ապագա ունենալու վրա։

Ընդունելություն խմբագրել

Չնայած «Զանգ անցյալին»-ը երիտասարդների համար նախատեսված վեպ է, այն ունի նաև իր հետաքրքրությունը դեռահասների համար, որը հատկանշական է Ռաուելի ոճին։ Գիրքը հաղթել է Goodreads–ի «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք» մրցանակը և ընդգրվել է Amazon–ի և Kobo–ի տարվա լավագույն գրքերի ցանկերում[3]։

Վեպը արժանացել է տարբեր կարծիքների։ NPR–ն այն անվանել է «զվարճալի, խելացի, հիանալի և ոգևորիչ», բայց ավելի թույլ, քան Ռաուելի մնացած գրքերը[4]։ The New York Times–ը գրքի մասին հայտնել է դրական կարծիք[5]։

Գիրքը ուշադրության է արժանացել նաև կանադական The Globe և Mail հրատարակությունների կողմից, որոնք այն անվանել են «ավելին, քան լավը»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Green, Amanda. «THE RUMPUS INTERVIEW WITH RAINBOW ROWELL». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  2. «Exclusive Interview with 'Landline' author Rainbow Rowell». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  3. «Landline». Rainbow Rowell. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. EL-MOHTAR, AMAL. «Balancing Signal And Noise In 'Landline'». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  5. Maslin, Janet. «Marriage Gone Sour? Go Home to Ma Bell». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  6. «Rainbow Rowell writes for adults in Landline, but hits that teenage feeling spot-on». The Globe and Mail. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.