Զախարիա Աստրուկ

ֆրանսիացի նկարիչ

Զախարիա Աստրուկ (ֆր.՝ Zacharie Astruc, փետրվարի 23, 1833(1833-02-23)[1][2], Անժե - մայիսի 24, 1907(1907-05-24)[3][2][4], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, լրագրող, քանդակագործ, կոմպոզիտոր և գրող։

Զախարիա Աստրուկ
ֆր.՝ Zacharie Astruc
Ծնվել էփետրվարի 23, 1833(1833-02-23)[1][2]
ԾննդավայրԱնժե
Մահացել էմայիսի 24, 1907(1907-05-24)[3][2][4] (74 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ստեղծագործություն(ներ)Le Marchand de masques?
Մասնագիտությունքանդակագործ, արվեստի քննադատ, նկարիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Zacharie Astruc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սկզբում աշխատել է լրագրող և գեղարվեստական քննադատ Echo du Nord և Pays ամսագրերում։ Հետո Լիլ քաղաքում ստեղծել է Mascarille ամսագիրը, իսկ 1872 թվականին Մադրիդում L’Espagne nouveau ֆրնասիական ամսագիրը։ Նաև գեղարվեստական գրականության հրատարակիչ էր։

Նա Անրի Ֆանտեն-Լատուրայի ընկերն էր, որի միջոցով էլ ծանոթացավ Էդուարդ Մանեի հետ։ Աստրուկը Էդուարդ Մանեի աշխատանքների երկրպագուն էր։

Աստրուկը հիացած էր Ֆանտեն-Լատուրայի և Մանեի աշխատանքներով։ Մանեն նկարել է նրա դիմանկարը։ Նա նաև նկարել է Ֆրեդերիկ Բազիլի դիմանկարը։ Աստրուկը նաև մոտ էր նկարիչ Կարոլյուս-Դյուրանի հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

Աստրուկի վրա մեծ ազդեցություն թողնել է ճապոնական արվեստը և իսպանական գեղանկարչությունը։ 1874 թվականին նկարիչը մասնակցել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին։ Ավելի ուշ սկսում է ավելի մեծ նշանակություն տալ քանդակագործությանը։ Զախարիա Աստրուկի աշխատանքներից ամենահայտնին Դիմակների վաճառականն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախարիա Աստրուկ» հոդվածին։