Զալցբուրգի կենդանաբանական այգի

Զալցբուրգի կենդանաբանական այգի (գերմ.՝ Tiergarten Salzburg), կենդանաբանական այգի Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հարավային հատվածում։ 14 հեկտար տարածք զբաղեցնող այգին Հելբրուննի պատմական պալատի մի մասն է կազմում։

Զալցբուրգի կենդանաբանական այգի
Tiergarten Salzburg
Կատվային լեմուր և սպիտակ ռնգեղջյուր Զալցբուրգի կենդանաբանական այգում
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքԶալցբուրգ
Հիմնվել է1961 թվական
Մակերես14 հեկտար
Այցելուներ347.605 (2014)
ՍեփականատերԶաբինե Գրեբներ
ԱնդամակցությունVerband der Zoologischen Gärten?, Ավստրիայի կենդանաբանական կազմակերպություն, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա
Զալցբուրգի կենդանաբանական այգիը գտնվում է Ավստրիաում
Զալցբուրգի կենդանաբանական այգի
Զալցբուրգի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Զալցբուրգի կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում պահվում են 140 տեսակի[1] շուրջ 1200 կենդանիներ[1]։ Տարեկան այցելուների թիվը կազմում է շուրջ 300 հազար մարդ[2][3]։

Պատմություն խմբագրել

Կենդանաբանական այգու ներկայիս տարածքը 1459 թվականին եղել է Պետրուս Էրլախերի կալվածական տարածքը։ 1612 թվականին Զալցբուրգի եպիսկոպոս Մարկուս Զիթիկուս Հելբրունն այստեղ կառուցում է Հալբրունի պալատը։ Այդ թվականից ի վեր այն օգտագործվում է, որպես որսորդական թռչնապահոց։ Ի հիշատակ պատմական որսորդական պահուստի՝ 1961 թվականին այստեղ կառուցվում է կենդանաբանական այգի։ Այգին ներառում էր Հելբրուսի ամրոցն ու հարակից կանաչապատ տարածքը։

Ստեղծման առաջին տարիներին կենդանաբանական այգու գործունեությունը սահմանափակվում էր մի քանի յուրատեսակ կենդանիների ցուցադրությամբ։ 1972 թվականին սկսվում են կենդանաբանական այգու ճգնաժամային տարիները։ Այն պայմանավորված էր Զալցբուրգի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կողմից միջազգային կառույցների սահմանած օրանգուտանների ներմուծման արգելքի խախտմամբ։ Պաշտոնը ստանձնելուց հետո՝ 1990 թվականին, Լաչչինիսի իրավահաջորդ Ռայներ Ռեվերսը ընդարձակում է կենդանաբանական այգու տարածքը։ Նրա օրոք այգին ստանում է ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։ 2005 թվականին այգու տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Զաբինե Գրեբները։

2012 թվականին կենդանաբանական այգին քննադատության է ենթարկվել անվտանգության դեֆիցիտի համար[4]։ Արդյունքում՝ կենդանաբանական այգու դեմ հարուցվել է դատական գործ։ Քրեական պատասխանատվությունից խուսափելու և բացերը լրացնելու համար Զալցբուրգի քաղաքային խորհուրդը կենդանաբանական այգուն հատկացնում է 220 հազար եվրո[5]։ 2015 թվականին Զաբինեն վերընտրվեց գործադիր տնօրենի պաշտոնում[6]։

Տեսակային բազմազանություն խմբագրել

Զալցբուրգի կենդանաբանական այգին մեր օրերում ծառայում է նաև որպես կարևոր կրթական հաստատություն։ Այն փորձում է մանրամասն ուսումնասիրել կենդանիների պահանջներն անազատության պայմաններում։

Գիտական ծրագրերի շրջանակներում կենդանաբանական այգին բազմիցս համագործակցում է Զալցբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի հետ։ Ներկայումս, կենդանաբանական այգին բաժանված է հետևյալ տեսակային խմբերի՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tierische Inventur im Zoo Salzburg. Արխիվացված 2017-04-14 Wayback Machine Pressemeldung des Zoos Salzburg vom 5. Februar 2014.
  2. Erfreulicher Rückblick auf Besucherzahlen 2014. Արխիվացված 2015-09-09 Wayback Machine Pressemeldung des Zoos Salzburg vom 29. Jänner 2015.
  3. Der Zoo Salzburg in Zahlen. Արխիվացված 2011-07-19 Wayback Machine Homepage des Zoos Salzburg. Abgerufen am 5. Februar 2014.
  4. Aus Zoo entlaufener Luchs gefangen. Salzburg-News des ORF, Meldung vom 29. August 2012.
  5. Zoo Salzburg: Neuerlich Gepard ausgebrochen. Salzburg-News des ORF, Meldung vom 9. April 2014.
  6. Erneut beworben. Salzburger Zoo-Chefin Sabine Grebner praktisch fix. Kronen Zeitung, Meldung vom 21. November 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցբուրգի կենդանաբանական այգի» հոդվածին։