Երվանդ Խոջամիրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջամիրյան (այլ կիրառումներ)
Երվանդ Խաչատուրի Խոջամիրյան (1889[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական աշխատող։
Երվանդ Խոջամիրյան | |
---|---|
Ծնվել է | 1889[1] |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան[1] և Ժնևի համալսարան (1915)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելիս մասնակցել է ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին, որի համար 1911 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Կովկաս։ Նույն տարում անլեգալ մեկնել է Շվեյցարիա, եղբոր՝ քաղաքական վտարանդի Միհրան Խոջամիրյանի մոտ, որը նրան ընդգրկել է Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի աշխատանքներում. 1915 թ.-ին ավարտելով Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և կամավորական դրուժինայի շարքերում կռվել թուրքական բանակի դեմ։ 1917 թ.-ին եղել է Մոսկվայում և մասնակցել հեղափոխական խռովությունների։
1918-1922 թվականներին ռուսական 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ինքնիշխանության տապալմանը և խորհրդային իշխանության հաստատմանը։ 1924 - 1938 թթ.-ին Խոջամիրյանը ՀԽՍՀ-ի և Անդրֆեդերացիայի կուսակցական և խորհրդային մարմիններում վարել է մի շարք պաշտոններ (ՀՊՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, Անդրերկրկոմում բաժնի վարիչի տեղակալ, ՀԽՍՀ արհմիությունների խորհրդի քարտուղար, ՀԽՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմատներում՝ ժողկոմի տեղակալ)։ Եղել է ՀԽՍՀ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների և ՀԱՄԿԽ-ի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 75)։ |