<mapframe> problems:
  • Attribute "latitude" has an invalid value
  • Attribute "longitude" has an invalid value

Երևանյան քարայրներ խմբագրել

Բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ` Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության և նրա ստեղծած մշակույթի հնագույն կենտրոններից։ Հայքի տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մարդկության պատմության զարգացման ժամանակաշրջանը` սկսած հին քարեդարյան ժամանակներից (մոտ 1 մլն տարի առաջ)։ Մեր լեռնաշխարհից հայտնաբերվել են հին քարի դարի (պալեոլիթ) ստորին, միջին և վերին պալեոլիթի մշակութային շատ արժեքներ (Արտին լեռ, Արագած լեռ, Արզնի

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումները պարզել են, որ Հրազդանի միջին հոսանքների շրջանն ընդգրկող տարածությունները հարուստ են հին քարեդարյան մշակույթի բազմաթիվ հուշարձաններով։ 1960-70-ականներին նշանակալի հայտնագործումներ են արվել Հրազդանի մերձերևանյան շրջանում. հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից (վաղ հին քարի դար

հայտնի քարայրներ խմբագրել

Նշանավոր են Երևանի և Արզնիի բնակավայրերի միջև ընկած Հրազդանի կիրճի քարայր-բնակատեղիները, որոնք հայտնի են Երևան-1, Երևան-2, Զովունի, Լուսակերտ և այլ անուններով։

Երևան-1 քարայր խմբագրել

Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել Երևան-1 քարայրում (մուստերյան շրջան)։ Հայտնաբերվել են տարբեր գույների ու երանգների վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, որոնց թիվն անցնում է 2500-ից։ Քարայրը հեռու է եղել հումքի աղբյուրներից, իսկ հայտնաբերված նյութը (պատրաստի իրեր, ցլեպներ, թափոններ) վկայում է, որ կայանը նախնադարյան որսորդ-քարագործների <<արհեստանոց>> է եղել։ Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է։ Քարայրում հայտնաբերվել են ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ոսկորներ (դրանք ուսումնասիրել է կենդանաբան Սոնյա Մեժլումյանը)։

Հրազդանի կիրճի Ամո-1 քարայր խմբագրել

Հրազդանի կիրճի Ամո-1 քարայրում մարդու գործունեության հետքերը պատկանում են ուշ քարի դարի ժամանակաշրջանին։ Այն ուսումնասիրել է հնագետ Հ. Ազիզյանը։ Քարայրում հայտնաբերվել է մշակութային 4 շերտ, դրա հրապարակից հայտնաբերվել է աշելյան ժամանակաշրջանի բարձր տեխնիկայով պատրաստված և լավ պահպանված ձեռքի նշաձև օբսիդիանի (վանակատ) խոշոր հատիչ։ Կայանի վերին՝ պալեոլիթյան այս շերտն արգասավոր էր նաև այն առումով, որ քարե գործիքների հետ հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի համեմատաբար լավ պահպանված կմախքը։ Կմախքի ոսկորները պատված են եղել մանգանի սև գույնի ծառանման հետքերով, իսկ որոշ ոսկորներ քարացած են եղել։ Գանգը վերականգնել է պրոֆեսոր Ա. Ճաղարյանը։

Քարայրի աջ անկյունում` 1,1 մետր խորությունից սկսվում է մոտ 0,5 մետր հաստությամբ վաղ երկաթեդարյան շերտը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերով։ Հայտնաբերվել է ճալաքարերից պատրաստված օջախ և ժամանակաշրջանին բնորոշ խեցեղեն։ Այսպիսով, Հրազդան գետի ափամերձ շրջաններն այն տարածքներն են, որտեղ սկիզբ է առել և հազարամյակներով շարունակվել մարդկության պատմությունը։

  • Անժելա Ավետիսի Տերյան, Երևան-2, Գիտական հոդվածների ժողովածու, 2009 թ.