Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1932
Անվանված էՄուրացան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՇենգավիթ վարչական շրջան
ՀասցեԵրևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 32
Կայքschool18.am

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին և հիմնադրման պահից կոչվել է հայ գրող Մուրացանի անունով։ Ի սկզբանե գործել է Թելմանի անվան թիվ 13 դպրոցի շենքում, այնուհետև տեղափոխվել է Վերին Շենգավիթի Կիրովի անվան թիվ 12 դպրոցի շրջակայքում գտնվող մեկհարկանի շենք։ Այդ ժամանակահատվածում դպրոցն ունեցել է 12 դասարան` 280 աշակերտներով։ 1949 թվականին դպրոցը տեղափոխվել է Թամանցիների փողոցում գտնվող մանկապարտեզի շենք, 1961 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 32 հասցեում գտնվող շենք[1]։ Դպրոցում ուսուցանվում է 3 օտար լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն[2]։

1955 թվականին դպրոցի դիմաց տեղադրվել է Մուրացանի կիսանդրին (քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

Տնօրեններ խմբագրել

  • Հուրիկ Հարությունյան
  • Օֆելյա Կարապետյան (1951-1956)
  • Արուսյակ Ղազարյան (1956-1959)
  • Աղասի Թամազյան (1959-1963)
  • Գեիմ Նիկողոսյան (1963-1987)
  • Աիդա Մաղաքյան (1987-1995)
  • Կլարա Կարապետյան (1995 -2014)
  • Անահիտ Ավետիսյան (2014)

Շրջանավարտներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ

Արտաքին հղումներ խմբագրել