Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոց հանրակրթական դպրոց Երևանի Նոր Նորքի միկրոշրջանում։

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1967
Անվանված էԳագիկ Ստեփանյան
ՏնօրենԳարեգին Ներսեսյան
Աշակերտներ1028
Դասարաններ1-9
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փողոց 5
Կայքyerevan135.schoolsite.am
Երևանի Գ.Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի զոհված շրջանավարտ-ազատամարտիկների հուշաքարը

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Եղել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի առաջին միջնակարգ դպրոցը։ Ունեցել է 50 դասարան՝ 2000 աշակերտներով։ Հիմնադիր տնօրենն է եղել վաստակավոր ուսուցիչ Արամայիս Հարությունի Զոհրաբյանը։ 1999 թվականին դպրոցն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո մականունով) անունով[1][2][3]։

1977-2003 թթ. դպրոցի երկրորդ տնօրենն է եղել Յաշա Վարդանի Դադասյանը, ով իր գործունեության տարիների ընթացքում անմնացորդ նվիրվեց մատաղ սերնդի դաստիարակությանը և առողջ կոլեկտիվի ձևավորմանը։

2004 թվականին Կառավարման խորհրդի կողմից դպրոցի տնօրեն է ընտրվել Գարեգին Շուրայի Ներսեսյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Դուշման Վարդան». Դուշման Վարդան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել