«Երրորդ հրթիռը» (ռուս.՝ «Третья ракета»), խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը բեմադրվել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1963 թվականին ռեժիսոր Ռիչարդ Վիկտորովի[1][2] կողմից Վասիլ Բիկովի համանուն վիպակի հիման վրա։

Երրորդ հրթիռը
ռուս.՝ Третья ракета
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌիչարդ Վիկտորով
Սցենարի հեղինակՎասիլ Բիկով
ԴերակատարներՍտանիսլավ Լյուբշին, Գեորգի Ժժենով և Նադեժդա Սեմենցովա
ՕպերատորԱնդրեյ Կիրիլով և Նիկիտա Խուբով
ԵրաժշտությունԵվգենի Գլեբով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն76 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1963 թվական սեպտեմբերի 16-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բելառուսում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Գերմանական հարձակումը ճեղքում է պաշտպանությունը։ Խորհրդային զորքերը հետ են քաշվել, և հակատանկային հաշվարկը երեք օր կտրվում է իրենց զորքերից։

Ճակատագրի բերմամբ նույն ճակատային խրամատում հանդիպել են տարբեր մարդիկ, որոնք պետք է դիմանային հիտլերյան Գերմանիայի զորքերի հարձակումներին։

Ծանր պայմաններում մշտական մահացու վտանգի տակ բացահայտվում են մարդկային կերպարները։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ստանիսլավ Լյուբշին Վասիլի Լոզնյակ
Գեորգի Ժժենով Ժելտիխ
Սպարտակ Ֆեդոտով Պետրով
Նադեժդա Սեմենցովա Լյուսյա
Իգոր Կոմարով Լուկյանով
Յուրի Դուբրովին Կրիվենոկ
Լեոնիդ Դավիդով-Սուբոչ Զադորոժնի
Վլադիմիր Պրոկոֆև էպիզոդ
Եվգենի Գվոզդյով գումարտաի հրամանատար
Ի. Ժարով հետևակային

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վասիլ Բիկով
  • Ռեժիսոր՝ Ռիչարդ Վիկտորով
  • Օպերատորներ՝ Անդրեյ Կիրիլով, Նիկիտա Խուբով
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Դեմենտև, Եվգենի Իգնատև
  • Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Եվգենի Գլեբով
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Վեդենեև
  • Նկարիչ-գրիմարար՝ Վալենտին Անտիպով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Լ. Չիժևսկայա, Նիկոլայ Կալինին
  • Մոնտաժողի օգնական՝ Կ. Կուռնևա
  • Խմբագիր՝ Միխայիլ Բերեզկո
  • Ռազմական խորհրդատու՝ գեներալ-մայոր Ֆ. Ժավորոնկով
  • Բելառուսի ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Սեմյոն Տուլման

Մրցանակներ խմբագրել

  • Բալթյան երկրների, Բելառուսի և Մոլդովայի կինոփառատոնի դիպլոմ (1964) ֆիլմի սցենարի համար (Վասիլ Բիկով)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фильмы по произведениям Василя Быкова. Справка
  2. «Музей кино подготовил кинопрограмму военной тематики». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  3. ««Третья ракета»». Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել