Երվանդ Նիկողոսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Հովհաննեսի Նիկողոսյան (դեկտեմբերի 6, 1928(1928-12-06), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2014(2014-05-26), Բուխարեստ, Ռումինիա), հայ նկարիչ։

Երվանդ Նիկողոսյան
Ի ծնեԵրվանդ Հովհաննեսի Նիկողոսյան
Ծնվել է1920 դեկտեմբերի 6
ԾննդավայրՕդեսա
Վախճանվել էմայիսի 26, 2007(2007-05-26) (տարիքը 86)
Մահվան վայրԲուխարեստ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչCamil Ressu?

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Նիկողոսյանը ծնվել է Օդեսայում։ 1941-1948 թվականներին ԽՍՀՄ իշխանությունների կողմից ընտանիքի հետ աքսորվել է Ղազախստան և Սիբիր։ 1948 թվականից բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում։ 1954 թվականին ավարտել է Բուխարեստի Ն. Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը։ Եղել է Ռումինիայի նկարիչների միության անդամ։ 1948 թվականից մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին։ 1970 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Բուխարեստում[1][2]։

Գործերից են՝

  • «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ»
  • «Տուլչայի նավահանգիստը»
  • «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»)
  • «Լեռնային բնանկար»
  • «Քաղաքի պատուհանները»
  • «Գույների բալետը»

Մրցանակներ խմբագրել

  • Ռումինիայի «Մշակութային արժանիք» շքանշան, 1968
  • Մրցանակ «Պոսադի ճակատամարտը» ստեղծագործության համար, 1987

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երվանդ Նիկողոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.