Երկրաչափությունը, տոպոլոգիան և հանրահաշիվը Հայաստանում

Երկրաչափության բնագավառում հետազոտություններն սկսվել են 1940-ական թվականներին ԵՊՀ-ում. ուսումնասիրվել են ուղղաձիգ կոնգրուենցիաների աֆինային տեսության հարցեր։ Հետագայում ուսումնասիրություններն ընդլայնվել են. աշխատանքներ են կատարվել բազմաչափ հարթությունների լոկալդիֆերենցիալ երկրաչափության, դաս. համասեռ տարածություններում ենթաբազմաձևությունների երկակի նորմալացման և ենթաբագմաձևությունների լոկալ կառուցման, դիֆերենցելի շերտավորման վրա աֆինային կապերի ու տենգորական դաշտերի պրոյեկտման տեսության և այլ հարցերի վերաբերյալ։

Երևանի պետական համալսարան

Տոպոլոգիայի բնագավառում աշխատանքներն սկսվել են 1970-ական թվականների սկգբներին։ Ներմուծվել են հիլբերտյան տարածության ենթաբազմությունների անվերջչափանի նմանատեղային խմբերը, և վերջավոր դեֆեկտով սֆերայի համար հաշվվել կոմպակտ տիպի այդ խմբերը։ Ստացվել է կամայական հաուսդորֆյան տարածության բոլոր H-փակ (ինչպես նաև բոլոր հաուսդորֆյան) ընդլայնումների կառուցման՝ վաղուց դրված խնդրի լուծումը։ 1980-ական թվականներին Ստոունի-Վայերշտրասի մոտարկման դաս. թեորեմն ընդհանրացվել է կամայական տոպոլոգիական տարածության համար (Ս. Հովսեփյան)։

Հանրահաշվի բնագավառում առաջին աշխատանքը կատարվել է 1950-ական թվականներին՝ մասնակի տեղադրությունների վերջավոր համակարգերի հետազոտման վերաբերյալ (Վ. Հովհաննիսյան1970-ական թվականներից աշխատանքներ են կատարվում քառակուսի մատրիցների ներկայացման, Լիի իրական ոչ կոմպակտ պարզ խմբերի վերլուծման, ունիվերսալ և երկրորդ աստիճանի հանրահաշիվներում երկրորդ աստիճանի նույնությունների հետազոտման, երկրորդ աստիճանի զուգորդված նույնությունների դասակարգման, Պրիմի բազմաձևությունների՝ հիպերէլիպսային կորի 2 կետերում ճյուղավորման դեպքում ուսումնասիրման և այլ հարցերի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։