Երկրաչափեր (լատին․՝ Geometridae), մթնշաղային և գիշերային թիթեռների ընտանիք։

Մարմնի կառուցվածք խմբագրել

Թևերի բացվածքը 3-4 սմ է, խոշոր տեսակներինը՝ մինչև 8 սմ։ Թրթուրները մոխրագույն են կամ կանաչավուն, փորիկի Կոկռոշենու երկաչափ 7-րդ և 9-րդ հատվածներում ունեն 2 զույգ ոտիկներ և քայլում են մարմինը պայտաձև ծալելով, կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ երկրաչափեր անունը)։

Սնուցում խմբագրել

Թրթուրները սնվում են բույսերի բողբոջներով, տերևներով, կոկոններով ու ծաղիկներով։ Հարսնեկավորվում են հողում, թափված տերևներում։

Տեսակներ խմբագրել

Հայաստանում տարածված էր մոտ 340 տեսակ, որոնց մեծ մասը (օրինակ՝ կոկռոշենու, փումփուլավոր, փափկամազ, կաղնու անկյունավոր երկրաչափերն են) վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 624