«Երկու հուսար» (ռուս.՝ «Два гуса́ра»), Լև Տոլստոյի վիպակներից, որն առաջին անգամ տպագրվել է 1856 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրի հինգերորդ համարում՝ նվիրված հեղինակի քրոջը՝ Մարիա Տոլստոյին[1]։

Երկու հուսար
ռուս.՝ Два гусара
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՆովել
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1856
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1856

Վիպակը գրվել է 1856 թվականի մարտի 12-ից ապրիլի 14-ը (ձեռագրում հեղինակի նշած ամսաթիվը` ապրիլի 11)։ «Հայր և որդի» սկզբնական անվանումը փոխարինվել է Նիկոլայ Նեկրասովի առաջարկությամբ[1]։

Սյուժե

խմբագրել

Բնաբանը Դենիս Դավիդովի «Ծեր հուսարի երգից» է։

Վիպակի սյուժեի հիմքում ընկած է 19-րդ դարի սկզբի (վիպակի առաջին կես) և կեսերի (երկրորդ կես) բարքերի հակադրությունը։

1820 թվականին հանրահայտ հուսար կոմս Ֆեոդոր Տուրբինը ժամանում է գավառական քաղաք։ Հյուրանոցում նա հանդիպում է կորնետ Իլյինին, որը, հաշվի չառնելով կոմսի այն նախազգուշացումը, որ նրա թղթախաղի խաղընկերը խաբեբա է, տանուլ է տալիս գնդի հրամանատարի` իրեն վստահված պետական գումարը։ Իլյինը հուսահատված է. նա մտածում է ինքնասպանության մասին։ Տուրբինը փրկում է կորնետին` Իլյինին հաղթած խաբեբայի հետ խնդիրը հարթելով և վերադարձնելով պարտված գումարը։ Միևնույն ժամանակ Տուրբինը չի մոռանում զվարճանալու և երիտասարդ այրի Աննա Ֆեոդորովնային սիրահետելու մասին։

Վիպակի երկրորդ մասի գործողությունները տեղի են ունենում 1848 թվականին։ Աննա Ֆեոդորովնայի կալվածքում կանգ է առնում կոմս Ֆեոդոր Տուրբինի հուսար որդին իր ընկերոջ` կորնետ Պոլոզովի հետ, ում վրա հուսարն ուներ մեծ ազդեցություն։ Աննա Ֆեոդորովնան հուզված է հանրահայտ հուսարի որդու հետ հանդիպման առիթով։ Տանտիրուհին բավական մեծ գումար է թղթախաղում պարտվում Տուրբինին։ Վերջինս ձգտում է հանդիպել և մտերմանալ տանտիրուհու դուստր Լիզայի հետ։ Սխալ ըմբռնելով Լիզայի` իր սենյակ հրավիրելու խոսքերը, Տուրբինը գիշերը փորձում է լուսամուտով ներթափանցել նրա մոտ, բայց մերժվում է։ Նա այդ մասին պատմում է կորնետին։ Վերջինիս վրդովմունք է պատճառում Տուրբինի վարմունքը, և նրանք վիճում են։

Կերպարներ

խմբագրել
  • Ֆեոդոր Իվանովիչ Տուրբին` կոմս, հուսար
  • Միխայիլ Վասիլևիչ Իլյին` Աննա Ֆեոդորովնայի եղբայրը
  • Զավալշևսկի` Աննա Ֆեոդորովնայի եղբայրը, «հեծյալ»
  • Աննա Ֆեոդորովնա Զայցևա՝ այրի, Զավալշևսկու քույրը
  • Լուխնով` կալվածատեր, խաբեբա
  • Տուրբին Կրտսեր` կոմս, հուսար, Ֆեոդոր Տուրբինի որդին
  • Լիզա` Աննա Ֆեոդորովնայի դուստրը
  • Պոլոզով` կորնետ

Քննադատություն

խմբագրել

Արդեն իսկ ձեռագիր տարբերակում վիպակը Տուրգենևի, Նեկրասովի, Բոտկինի կողմից հիացմունքով է ընդունվել։

«Ձյունամրրիկ։ «Երկու հուսար» կոմս Լև Տոլստոյի վիպակը» հոդվածում Դրուժինինը գրել է. «Ամբողջ ստեղծագործությունը լույս տեսավ... երկու բաժիներով հրաշալի վիպակ՝ լի նկատելի գեղեցկությամբ և ծայրաստիճան բանաստեղծական էջերով»։ «Կոմս Տոլստոյի բանաստեղծական հայելին ապշեցնում է իր անօրինակ մաքրությամբ, այդ իսկ պատճառով մենք, առանց երկմտելու, հեղինակին ընդունում ենք որպես մեր գրողներից մեկը՝ կոչված ունենալու առավել փայլուն ապագա »[2]։

Վիպակը դրական է գնահատել և Չեռնիշևսկին։ «Մանկություն և պատանեկություն։ Կոմս Լև Տոլստոյի ստեղծագործությունը։ Սանկտ Պետերբուրգ։ 1856 թվական։ Կոմս Լև Տոլստոյի զինվորական պատմվածքներ։ Սանկտ Պետերբուրգ։ 1856 թվական» հոդվածում նա գրել է, որ «Մարկյորի գրառումներ» և «Երկու հուսար» ստեղծագործություններում նա կրկին դեպի առաջ քայլ է կատարել»[3]։

Վիպակը Տոլստոյի առաջին ստեղծագործություններից մեկն է, որը թարգմանվել է այլ լեզուներով։ 1875 թվականին Տուրգենևի նախաբանով հրատարակվել է ֆրանսերեն թարգմանությունը («Le Temps», 1875, № 5047, 10 fevrier): Այնտեղ Տուրգենևը գրել է. «Այս պատմությունը բավական ճշգրիտ պատկերացում է տալիս Լև Տոլստոյի գրելաոճի մասին»[4]։

Էկրանավորում

խմբագրել

1984 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է «Երկու հուսար» ֆիլմը, որը նկարահանել է Վյաչեսլավ Կրիշտոֆովիչը Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Ե՛վ հոր, և՛ որդու դերը կատարել է Օլեգ Յանկովսկին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Л. Н. Толстой. Собрание сочинений в 22 т. М.: Художественная литература, 1978—1985. т. II, Н. В. Бурнашева. Комментарии
  2. А. В. Дружинин «Метель». — «Два гусара» повести графа Л. Н. Толстого. Библиотека для чтения, 1856, № 9, отд. V, с. 1-30. Без подписи.
  3. Чернышевский Н. Г. Детство и отрочество: (Сочинение графа Л. Н. Толстого. СПБ. 1856); Военные рассказы: (Графа Л. Н. Толстого. СПб. 1856) // Л. Н. Толстой в русской критике: Сб. ст. / Вступ. ст. и примечания С. П. Бычкова. — 2-е изд., доп. — М.: Гос. изд-во худож. лит., 1952. — С. 91—105.
  4. И. С. Тургенев Полное собрание сочинений и писем в двадцати восьми томах. Сочинения в пятнадцати томах. Том пятнадцатый. Корреспонденции. Речи. Предисловия. Открытые письма. Автобиографическое и прочее. (1848—1883) Указатели. M.--Л., «Наука», 1968

Արտաքին հղումներ

խմբագրել