«Երկու կապիտան» (ռուս.՝ «Два капитана»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Վենգերովը Վենիամին Կավերինի համանուն վեպի հիման վրա[2][3][4][5][6][7]։ Էկրան է բարձրացել 1956 թվականի մարտի 28-ին[8]։

Երկու կապիտան
ռուս.՝ Два капитана
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և ռազմական ֆիլմ
ՀիմքԵրկու կապիտան
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Վենգերով
Սցենարի հեղինակՎենիամին Կավերին և Եվգենի Գաբրիլովիչ
ԴերակատարներԱլեքսանդր Միխայլով, Օլգա Զաբոտկինա և Եվգենի Լեբեդև
ՕպերատորԱպոլինարի Դուդկո
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն91 րոպե

Սյուժե խմբագրել

Սանյա Գրիգորևը գետից հանում է խեղդված փոստատարի պայուսակը։ Նամակները թրջվել էին, և ծրարների հասցեները հնարավոր չէ հասկանալ, այդ պատճառով նամակները դարձել են ֆիլմի գլխավոր հերոսի համար ընթերցանության հետաքրքիր նյութ։ Դրանցից մեկը, որը գրել էր ոմն նավաստի, այնքան է տպավորվում տղայի մեջ, որ նա անգիր հիշում է այն։ Երազելով դառնալ ճանապարհորդ՝ Սանյան փախչում է տնից, պատրաստվում է գնալ հեռավոր երկրներ, բայց մնում է Պետրոգրադում և դառնում է անապաստան։

Պետրոգրադի փողոցներում Սանյային գտնում և դպրոց-կոմունայում է տեղավորում ուսուցիչ Իվան Պավլովիչ Կորաբլյովը։ Դպրոցի վարիչը Նիկոլայ Անտոնովիչ Տատարինովն է։ Սանյան ընկերանում է Կատյա Տատարինովայի՝ զոհված կապիտան Իվան Լվովիչ Տատարինովի դստեր հետ, որը դպրոցի վարիչի զարմուհին է։ Սանյան պարզում է, որ փոստատարի պայուսակում ինքը գտել էր հենց Իվան Լվովիչի նամակը։ Նա նաև պարզում է, որ հենց Նիկոլայ Անտոնովիչն է որոշիչ դեր խաղացել կապիտան Տատարինովի արշավախմբի անդամների զոհվելու հարցում։ Իմանալով այս մասին՝ Մարիա Վասիլևնան՝ Իվան Լվովիչի այրին և Նիկոլայ Անտոնովիչի կինը, թույն է խմում։ Նիկոլայ Անտոնովիչը Սանյային մեղադրում է զրպարտության և Մարիա Վասիլևնայի մահվան մեջ։ Սանյան որոշում է գտնել կապիտան Տատարինովի արշավախումբը և ապացուցել ճշմարտությունը։

Դպրոցն ավարտելուց հետո Սանյան դառնում է բևեռային օդաչու և ամուսնանում է Կատյայի հետ։ Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, նա մեկնում է ռազմաճակատ։ Մի անգամ ճակատագիրը նրան նետում է կապիտան Տատարինովի արշավախմբի վերջին կայանման վայրը։ Նա գտնում է կապիտան Տատարինովի կորած արշավախումբը։ Հետագայում արշավախմբի պատմության, հայտնագործությունների և մահվան, ինչպես նաև այն մասին, թե ով է մեղավոր այդ կործանման համար, բաց դասախոսության ժամանակ պատմում է ոմն խորհրդային պրոֆեսոր, իսկ Սանյան այդ ժամանակ շարունակում է պաշտպանել երկիրը և գտնում է շրջափակման ժամանակ կորած Կատյային։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Միխայլով – Սանյա Գրիգորև
  • Բորիս Բելյաև – Սանյա Գրիգորևը մանկության տարիներին
  • Օլգա Զաբոտկինա – Կատյա Տատարինովա
  • Լյուդմիլա Բեզուգլայա- Շկելկո – Կատյա Տատարինովան մանկության տարիներին
  • Անատոլի Ադոսկին – Վալյա Ժուկով
  • Էդիկ Կուզնեցով – Վալյա Ժուկովը մանկության տարիներին
  • Եվգենի Լեբեդև – Ռոմաշով
  • Բորիս Առաքելով – Ռոմաշովը մանկության տարիներին
  • Իննա Կոնդրատևա – Մարիա Վասիլիևնա, Կատյայի մայրը
  • Լեոնիդ Գալլիս – Նիկոլայ Անտոնովիչ Տատարինով, դպրոցի վարիչ
  • Բրունո Ֆրեյնդլիխ – Իվան Պավլովիչ Կորաբլյով, ուսուցիչ
  • Տատյանա Պելտցեր – Նինա Կապիտոնովնա, Կատյայի տատը
  • Ելենա Մաքսիմովա – մորաքույր Դաշա
  • Նինա Դրոբիշևա – Սաշա, Սանյայի քույրը
  • Միխայիլ Լադիգին – ղեկապետ
Էպիզոդներում
  • Կոնստանտին Ադաշևսկի – գիտնական
  • Լյուդմիլա Լյուլկո – Կատյայի ընկերուհին
  • Լյուդմիլա Մակարովա – Կատյայի ընկերուհին[9]
  • Բորիս Կոկովկին – գնդապետ
  • Վալերի Սեբեկին – աշակերտ
Լուսագրերում նշված չեն

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Վենիամին Կավերին, Եվգենի Գաբրիլովիչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Վենգերով
  • Գլխավոր օպերատոր՝ Ապոլինարի Դուդկո
  • Բեմադրող նկարիչ՝ Դավիթ Վինիցկի
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Երկրորդ ռեժիսոր՝ Վ. Ստեպանով
  • Օպերատորներ՝ Միխայիլ Կալատոզով, Վյաչեսլավ Կորոտկով, Մուզակիր Շուրուկով, Վիկտոր Մաքսիմովիչ
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատորներ՝ Միխայիլ Շամկովիչ, Մ. Պոկրովսկի
    • Նկարիչ՝ Միխայիլ Գոլովատինսկի

Մրցանակներ խմբագրել

  • Բելգրադի մանկական և երիտասարդական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի դիպլոմ Վլադիմիր Վենգերովին ռեժիսուրայի համար (Հարավսլավիա, 1956)[10]

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմում չկան Վ. Կավերինի վեպում հանդիպող բազմաթիվ նշանակալի կերպաներ, ինչպիսիք են Պյոտր Սկովորոդնիկովը, բժիշկ Իվան Իվանիչը, Գաեր Կուլիան։
  • 1990-ականներին ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով, 2000-ականներին՝ DVD-ով։
  • Վլադիմիր Վենգերովի ֆիլմը դիտել է 32 մլն հանդիսատես, ինչը 306-րդ արդյունքն է խորհրդային ֆիլմերի վարձույթի պատմության մեջ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երկու կապիտան» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. Марина Яковлева: «После 60-ти жизнь только начинается!»
  3. Посмотреть на кадры дореволюционного Петербурга и найти партийные билеты родственников. Пять вещей, которые можно сделать за вечер в госархивах Петербурга с бесплатным доступом
  4. Через Саратов прошла эстафета Олимпийского огня
  5. 20 лет назад умер советский режиссер Владимир Венгеров
  6. «Экранизацию романа «Два капитана» покажут в кинотеатре на Коминтерна». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  7. На Коминтерна покажут экранизацию романа Каверина
  8. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 566
  9. Два капитана (1956) Full Cast & Crew
  10. «Фильм «Два капитана» на сайте ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  11. СССР: Самые кассовые фильмы

Գրականություն խմբագրել

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 566. — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել