Երկու անգամ ծնվածը

խորհրդային գեղարվեստական ֆիլմ

«Երկու անգամ ծնվածը» (ռուս.՝ «Дважды рождённый»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Արկադի Սիրենկոն[1][2][3] 1983 թվականին Վիկտոր Աստաֆևի և Եվգենի Ֆեդորովսկու սցենարով[4][5]։

Երկու անգամ ծնվածը
ռուս.՝ Дважды рождённый
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱրկադի Սիրենկո
Սցենարի հեղինակՎիկտոր Աստաֆև
ԴերակատարներՎիկտոր Միրոշնիչենկո, Գենադի Կորոլկով, Տատյանա Դոգիլևա, Յուրի Նազարով, Նինա Ռուսլանովա, Վյաչեսլավ Բարանով, Սերգեյ Պլոտնիկով, Էդուարդ Բոչարով, Նիկոլայ Կոչեգարով և Իգոր Սկլյար
ՕպերատորԷլիզբար Կարավաև
ԵրաժշտությունԷդիսոն Դենիսով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն85 րոպե

Սյուժե խմբագրել

Սպիտակ ծովում 1942 թվականի գարնանը խորհրդային վիրավորներ զինվորներ տեղափոխող շոգենավը հայտնվում է գերմանական ինքնաթիռների գնդակոծության տակ և խորտակվում։ Գերմանացի օդաչուն զայրացած է. նա ոչ մի կերպ չի կարողանում սպանել կենդանի մնացած վերջին ռուսին։ Տասնութամյա նորակոչիկ զինվորը, հրաշքով փրկվելով օդից հետապնդումից, հուսահատ համառությամբ տանում է մարտական ընկերների հերոսական մահվան մասին լուրտ, հարազատներին ուղղված նրանց վերջին նամակները։ Նա ոչ միայն կարողանում է կենդանի մնալ, այլև վերջին փամփուշտով խփում է գերմանացի օդաչուին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վյաչեսլավ Բարանով  Անդրեյ Բուլիգին Անդրեյ Բուլիգին
Նինա Ռուսլավոնա  Անդրեյի մայրը
Տատյանա Դոգիլևա  Տանյա Տանյա բուժքույր
Էդուարդ Բոչարով  Օգորոդնիկով Օգորոդնիկով
Գեորգի Դրոզդ  ֆոն Բետգեր ֆոն Բետգեր գեմանացի օդաչու («Ֆալկե-5»)
Սերգեյ Պլոտնիկով Նիկոլայիչ Նիկոլայիչ
Վիկտոր Միրոշնիչենկո  վիրավոր
Յուրի Նազարով  մայոր
Գենադի Կորոլկով  կապիտան
Լիդիա Եժևսկայա  բուժքույր
Վալենտինա Խմարա  բուժքույր
Ալլա Մեշչերյակովա  բուժքուր
Սերգեյ Պիժել  նավաստի
Նիկոլայ Կոչեգարով  վիրավոր
Նիկոլայ Կոռնաուխով  վիրավոր
Նիկոլայ Սմորչկով  վիրավոր
Վիկտոր Ուրալսկի  ղեկակալ
Սերգեյ Յուրտայկին Մոխով Մոխով
Իգոր Սկլյար  գերմանացի օդաչու
Եվգենի բիկադորով  վիրավոր
Ալիսա Վինոգրադովա  էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող օպերատոր՝ Էլիզբար Կարավաև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Արկադի Սիրենկո
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Սամուլեկին
  • Կոմպոզիտոր՝ Էդիսոն Դենիսով
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Մազուրով
  • Սցենարիստներ՝ Վիկտոր Աստաֆև, Եվգենի Ֆեդորովսկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Норильчан приглашают на открытые кинопоказы
  2. «9 военных фильмов на выходные от онлайн-кинотеатров на AFISHA.TUT.BY». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  3. Центр культуры «Рекорд» подготовил праздничную программу ко Дню победы
  4. Дважды рожденный
  5. Дважды рожденный (1984) Full Cast & Crew