Երկուսը մեկ անձրևանոցի տակ

«Երկուսը մեկ անձրևանոցի տակ» ռուս.՝ «Двое под одним зонтом», երաժշտական գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Սերգեյ Ալեքսանդրովիչ Աբրամովի վեպի հիման վրա։

Երկուսը մեկ անձրևանոցի տակ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Յունգվալդ Խիլկևիչ
ԴերակատարներԻվար Կալնինշ, Ինոկենտի Սմոկտունովսկի և Ելենա Սաֆոնովա
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն92 րոպե

Սյուժե խմբագրել

Երաժշտական էքսցենտրիկ հեքիաթ է կրկեսի արտիստների կյանքից։ Դանը աճպարար է, որը պատրաստում է նոր ներկայացումը։ Նա պետք է անի անհնարինը, որ ծրագիրն արժանի լինի հանդիսատեսին ներկայացնելուն։ Կրկեսային ներկայացման տնօրեն Տիլը պահանջում է, որ համարը կատարվի հեշտությամբ և անհոգորեն։ Վարպետական անհոգության հասնելու համար անհրաժեշտ է երկուսից մեկը՝ ամենօրյա աշխատանք կամ հրաշք։

Կրկեսի դերասան աճպարար Դանը անձրևի ժամանակ հանդիպում է Օլյային։ Ժամադրության ընթացքում իմանում է, որ նա կախարդուհի է։ Դանը չի հավատում, բայց հանդիպումից անմիջապես հետո նրա կյանքում սկսում են հրաշքներ կատարվել։ Բուկինիստական խանութում նա հազվադեպ հին գիրք է գտնում, հաջողությամբ անցկացնում է ներկայացման փորձերը, ինչպես խոստացել էր իր կախարդուհին։ Դանը նախկինի պես հրաժարվում է հավատալ, և Օլյան յուրօրինակ քննություն է կազմակերպում՝ պատվեր կատարելու ցանկություն։ Վերջին ցանկությունը նոր համարի մասին է, որը նա ցանկանում էր բեմադրել, այն կատարվում է, բայց դա վերջինն է։ Օլգան նրա կյանքից անհետանում է նույնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էր անձրևի ժամանակ։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Աբրամով
  • Ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչ
  • Օպերատոր՝ Ալբերտ Օսիպով
  • Նկարիչներ՝ Մարկ Կոնիկ, Իգոր Բրիլ
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Իլյա Ռեզնիկ
  • Կատարողներ՝
    • Օլեգ Անոֆրիև («Երգ կրկեսի մասին»)
    • «Հույս» եռյակ («Ах, если б не было дождя»)
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի էստրադային անսամբլ
  • Դիրիժոր՝ Բորիս Ֆրուկմին (լուսագրերում՝ Ա. Ֆրումկին)
  • Գլխավոր խորհրդատու՝ Լեոնիդ Կոստյուկ
  • Խմբագիր՝ Ի. Մատյաշեկ
  • Երաժշտական խմբագիրներ՝ Լ. Գլուշչենկո, Ե. Վիտուխինա
  • Տնօրեն Սերգեյ Ցիվիլկո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել