«Երկար ճանապարհ կարճ օրը» (ռուս.՝ «Длинная дорога в короткий день»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկը։ Թողարկվել է Խորհրդային Միությունում 1972 թվականի հոկտեմբերի 16-ին։

Երկար ճանապարհ կարճ օրը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏիմոֆեյ Լևչուկ
Սցենարի հեղինակՆաթան Ռիբակ
ԴերակատարներՆիկոլայ Օլյալին, Տատյանա Սամոյլովա, Եվգենի Սամոյլով, Իգոր Դմիտրիև, Վիկտոր Խոխրյակով, Դմիտրի Միրգորոդսկի և Վիկտոր Չեկմարյով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է խորհրդային ֆիզիկոսների մասին և նկարահանվել է Նաթան Ռիբակի «Զինվորներ առանց համազգեստի» (ռուս.՝ «Солдаты без мундиров») վեպի հիման վրա։

Միջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչինը (Նիկոլայ Օլյալին) հետազոտության նոր մեթոդ է փորձարկում։ Եվ չնայած մեթոդը իրեն չի արդարացնում, Ներչինը անհիմն վստահությամբ սկսում է կառուցել ավելի հզոր սարք... Նա դրա ստեղծման համար օգտագործում է ինստիտուտի գրեթե բոլոր միջոցները և այնքան վստահ է հաջողության մեջ, որ բարձրաձայն հայտարարում է այդ մասին արտասահմանյան մի սիմպոզիումում՝ դրանով իսկ իր ինստիտուտի վրա հրավիրելով ամերիկյան այն շրջանակների ուշադրությունը, որոնք շահագրգռված են նախևառաջ մահ և ավերածություններ տարածող զենքի ստեղծմամբ։

Խաղաղության համար պայքարը, որի նպատակն է գիտության բարձրագույն նվաճումները ծառայեցնելու մարդկությանը, ֆիլմի հիմնական գաղափարն է։

Ստեղծում խմբագրել

Ֆիլմը նկարահանել են ուկրաինացի կինոգործիչները։ Նրանք փորձում էին ցույց տալ արդիականության հրատապ և սուր թեման՝ քաջությունն ու սկզբունքայնությունը՝ որպես սխրանքի անքակտելի հատկանիշներ[1]։

Ֆիլմը նկարահանվել է Նովոսիբիրսկի Ակադեմգորոդի գիտնականների տանը[2], Սերպուխովում, Խարկովում, ԳԴՀ-ում։ Նկարահանող խմբին մեծ օգնություն են ցուցաբերել ԽՍՀՄ ԳԱ-ի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Օլյալին – Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Ներչին
  • Տատյանա ՍամոյլովաԵկատերինա Զոլոտորենկո, Ներչինի կինը
  • Եվգենի Սամոյլով – Միխայիլ Պետրովիչ
  • Արկադի Արկադիև
  • Իգոր Դմիտրիև
  • Ռոդիոն Ալեքսանդրով – Կուցևիչ
  • Վիկտոր Խոխրյակով – Շուլգա
  • Դմիտրի Միրգորոդսկի
  • Վիկտոր Չեկմարյով – հաշվապահ
  • Արկադի Տրոշչանովսկի-Ստրումիլին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Комсомольская Правда». 05.05.2014 Звезды. Памяти актрисы: Татьяна Самойлова». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. Снимается фильм о физиках Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (1972)

Գրականություն խմբագրել

Юткевич С. И. (гл. ред.) КИНО. Энциклопедический словарь.. — М.: Советская энциклопедия, 1987. — 838 с.

Արտաքին հղումներ խմբագրել