Երկաթե խաչ (ֆիլմ)
«Երկաթե խաչ» (անգլ.՝ Cross of Iron, նաև՝ «Շտայներ։ Երկաթե խաչ», գերմ.՝ Steiner – Das Eiserne Kreuz), Սեմ Պեկինպայի ռազմական դրաման[10], որը նկարահանվել է 1977 թվականին Վիլլի Հայնրիխի «Համբերատար մարմին» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հունվարի 28-ին։
Սյուժե խմբագրել
1943, Երկրորդ համաշխարհային պատերազմ, արևելյան ճակատ, Թամանի թերակղզի, «Կապույտ գիծ»։ Հերթական հանձնարարությունը հաջող կատարելուց հետո մեդալներով պարգևատրված Ռոլֆ Շտայներին շնորհվում է ֆելդֆեբելի կոչում։ Շտայների ստորաբաժանման հրամանատար է նշանակվել պրուսացի արիստոկրատ կապիտան Շտրանսկին։ Ռուսների հետ արյունահեղ մարտից հետո, որտեղ զոհվում է հարձակումը գլխավորող լեյտենանտ Մեյերը, կապիտանը, որը վախկոտորեն նստած էր թիկունքում, հայտարարում է, որ ինքն է գլխավորել մարտը, և պահանջում է, որ իրեն պարգևատրեն երկաթե խաչով։ Շտրանսկին ցանկանում է բավարարել իր հավակնությունները և ամրապնդել իր ազնվական ընտանիքի անունը։ Նա որպես վկա ներկայացնում է Շտայներին և լեյտենանտ Տրիբիգին, որն ունի միասեռականի համբավ։ Սակայն Շտայները, որը դժգոհ է հրամանատարությունից և կապիտանի գոռոզությունից, հրաժարվում է մասնակցել կեղծիքին։ Երբ գնդապետ Բրանդտը հրաման է տալիս թողնել դիրքը, Շտրանսկին այդ հրահանգը չի հասցնում Շտայների ստորաբաժանմանը՝ դրանով իսկ նրանց մահվան դատապարտելով։
Դերերում խմբագրել
- Ջեյմս Քոբերն – ֆելդֆեբել Ռոլֆ Շտայներ
- Մաքսիմիլիան Շելլ – կապիտան Շտրանսկի
- Ջեյմս Մեյսոն – գնդապետ Բրանդտ
- Դեյվիդ Ուորներ – կապիտան Կիզել
- Կլաուս Լևիչ – կապրալ Կրյուգեր
- Վադիմ Գլովնա – շարքային Կեռն
- Ռոջեր Ֆրից – լեյտենանտ Տրիբիգ
- Դիտեր Շիդոր – շարքային Անսելմ
- Իգոր Գալո – լեյտենանտ Մայեր
- Վերոնիկ Վենդել – Մարգա
- Սենտա Բերգեր – Եվա
- Սլավկո Շտիմաց – Միշա, ռուս տղա
Նկարահանող խումբ խմբագրել
- Բեմադրող ռեժիսոր՝ Սեմ Պեկինպա
- Սցենարիստներ՝ Ջուլիուս Ջ. Էփսթայն, Ջեյմս Հեմիլթոն, Ուոլթեր Քելլի
- Պրոդյուսերներ՝ Վոլֆ Հարթվիգ, Արլին Սելլերս, Ալեքս Վինիտսկի
- Օպերատոր՝ Ջոն Կոկիյոն
- Կոմպոզիտոր՝ Էռնեստ Գոլդ, Պետեր Թոմաս
- Բեմադրող նկարիչներ՝ Բրայան Էկլանդ-Սնոու, Թեդ Հեուորթ
- Մոնտաժողներ՝ Մայքլ Էլիս, Մյուրեյ Ջորդան, Թոնի Լոուսոն, Հերբերտ Թաշներ
- Հնչյունային ռեժիսոր՝ Ռոդնի Հոլլանդ
- Գրիմյոր՝ Քոլին Արթուր
- Հատուկ Էֆեկտներ՝ Ռոբին Կատերիջ, Հելմուտ Կլեյե, Ռիխարդ Ռիխտսֆելդ
- Հնարքների բեմադրիչ՝ Փիթեր Բրեյեմ
- Դիրիժոր՝ Էռնեստ Գոլդ
Մրցանակներ խմբագրել
1977 - «Ոսկե էկրանի» մրցանակ (Գերմանիա)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0074695/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film309485.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 https://www.imdb.com/title/tt0074695/releaseinfo
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://filmow.com/a-cruz-de-ferro-t11154/
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film309485.html
- ↑ 6,0 6,1 http://www.interfilmes.com/filme_21262_A.Cruz.de.Ferro-(Cross.of.Iron).html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 http://www.imdb.com/title/tt0074695/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://kino-teatr.ru/kino/movie/euro/35854/annot
- ↑ Christopher Null (2003 թ․ փետրվարի 25). «Cross of Iron». Filmcritic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Երկաթե խաչ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Штайнер — железный крест»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Մրցանակները IMDb կայքում
- Ֆիլմի մասին kino-teatr.ru կայքում